Tuesday, 27 02 2024
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»
Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը
Վթարային ջրանջատում՝ փետրվարի 27-ին
«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան
Դանակահարություն՝ Չարենցավանում․ կա վիրավոր
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
Արդեն 5 տարի է զբաղվում է ծառերի, ծաղիկների և բույսերի խնամքով
Հրդեհ՝ Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում
Էդվարդ Ասրյանը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
ՀՀ ԱԳ նախարարը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են Բաքվի էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների հասցեագրման հարցեր
23:00
Հունգարիան նոր նախագահ ունի
Ադրբեջանի «լվացքատան լոնդոնյան խցանում»
Մոսկվան «կանաչ լույսի» ակնարկ է անում Բաքվին
Զելենսկու այցի դիմաց ինչ-որ բան ստանալո՞ւ ենք Արևմուտքից, եթե ոչ՝ անհասկանալի է Երևանի դիրքորոշումը
Podcast կարևորի մասին
Ինչ է անում ԱԱԾ-ն, երբ սուսլովները սպառնում են՝ ոչինչ
Հանցակազմ կա՞ ՆԳՆ գնումներում

Աղմկոտ գործ կառավարող մեծամասնության շարքում

Նախօրեին տեղեկություն է հայտնվել, որ իրավապահները բերման են ենթարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը պատկանած ավազի հանքի աշխատակիցներին եւ տնօրենին: Գլխավոր դատախազությունից Հետք պարբերականին հայտնել են, որ այդ հանքի ապօրինի շահագործումը պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս: Հարուցված է քրգործ, միաժամանակ էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության նյութ է դարձնելու այն, որ պատգամավորի կինը չի հայտարարագրել ավազի հանք շահագործող ընկերությունում իր 100 տոկոս բաժնեմասը, որը, ի դեպ, ըստ Հետքի՝ օտարել է մամուլում հրապարակումներից հետո, եւ օտարել է ամուսնու գործընկերոջը:

Սերգեյ Բագրատյանն ինչպես հայտնի է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր էր, որը սակայն խմբակցությունը լքեց դեռեւս նախորդ գումարման ընթացքում եւ արտահերթ ընտրությանը, որ կայացավ 2021-ին, նա մասնակցեց ՔՊ ցուցակով: Այժմ սակայն նա հայտնվում է սկանդալի կենտրոնում, թեեւ ինքը մամուլի հրապարակումներից հետո հայտարարել էր, որ ապօրինի հանքի շահագործում չի եղել, պարզապես գնել են հողատարածք, տեսել են վրայի շերտն ավազ է եւ որոշել են հանել եւ վաճառել: Իհարկե, իրավապահներն ըստ ամենայնի չեն ընդունել այս բացատրությունը եւ «կծիկն» ինչպես ասում են «քանդվում» է, խոստանալով դառնալ հետհեղափոխական շրջանի խոշոր եւ աղմկոտ պատմություններից մեկը: Թվում է, որ առաջիկա օրերին ՔՊ խմբակցությունում կազատվի մանդատ: Համենայն դեպս, կամ Բագրատյանը վայր կդնի մանդատը, կամ հերթական անգամ կպարզվի, որ իրավապահ համակարգը, քննիչներն ու դատախազությունը չունեն բավարար պրոֆեսիոնալիզմ:

Սակայն, դժվար է պատկերացնել, որ կառավարող կուսակցության պատգամավորի հանդեպ գործողությունները նրանք կարող էին սկսել առանց ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ այսպես ասած քաղաքական շրջահայացության: Հետեւաբար, ամենայն հավանականությամբ պետք է սպասել մանդատի փոխարինում: Սակայն, ուշագրավն այստեղ իհարկե մեկ մանդատը չէ, ի վերջո առաջինը կամ վերջինը չէ այս խորհրդարանում, թեեւ կարծես թե առաջին աղմկոտը կարող է լինել մեծամասնության շարքում: Հարցն այն է, որ այդ մեկ մանդատը կարող է լինել «բոլոր մանդատների» շուրջ հնարավոր այն արտահերթ զարգացումների կառուցվող շղթայի կամ հավանական սցենարի մի օղակ, որի մասին խոսել էի նաեւ նախօրեին:

Համենայն դեպս, պատգամավորի հանդեպ իրավական գործընթացը քաղաքական իշխանության համար կարող է դառնալ քարոզչական իսկապես ուժեղ հաղթաթուղթ, ի թիվս իհարկե այլ իրավական գործծընթացների, որ մասնավորապես ապօրինի գույքի «թեմայով» աշխուժացել են այս օրերին: Իսկ այդպիսի օղակներով շղթա ձեւավորվում է միայն բավականին ուժեղ քաղաքական անհրաժեշտությունների պարագայում, նախորդելով որպես կան կամ առանցքային քաղաքական որոշումների կամ արտահերթ ընտրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում