Tuesday, 27 02 2024
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Զելենսկու այցը «ստուգողական աշխատանք» է տարածաշրջանի համար
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»
Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը
Վթարային ջրանջատում՝ փետրվարի 27-ին
«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան
Դանակահարություն՝ Չարենցավանում․ կա վիրավոր
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
Արդեն 5 տարի է զբաղվում է ծառերի, ծաղիկների և բույսերի խնամքով
Հրդեհ՝ Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում

Բլինքենը վերադառնում է կարգավորման սեղանին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է նոյեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առանձին հեռախոսազրույցների մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը։ Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը», քանի որ Վաշինգտոնը աջակցում է վերջինիս՝ բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ տեսլականը։

Իր հերթին, պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության համաձայն, նույն օրը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը։ Պետքարտուղարը գիտակցում է այն ողջ տառապանքը, որ այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում: Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի] ամուր հարաբերությունները, մատնանշել հարաբերություններում առկա վերջին շրջանի մտահոգիչ դրույթները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակով ներգրավվածության կարևորության մասին»,- ասված է պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգները Գազայի պատերազմի բռնկումից ի վեր իտենսիվ կերպով ներգրավվեց իրադարձություններին, իսկ պետքարտուղար Բլինքենը մի քանի անգամ այցելեց Իսրայել եւ ռեգիոն: Այս հանգամանքը հատկանշական հայացքի տեղիք էր Կովկասից, եւ ոչ միայն ռեգիոնալ փոխկապակցվածության եւ փոխազդեցության հանգամանքների տեսանկյունից, այլ նաեւ անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան գործընթացի: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ այդ գործընթացը, խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը եւ համաձայնության հասնելը պետքարտուղար Բլինքենի համար նաեւ անձնական ներգրավվածության հարց է, այլ կերպ ասած՝ անձնական նպատակադրում:

Հազիվ թե այդ հայտարարություններն ունենան լոկ քարոզչական նշանակություն, քանի որ դրանով բարձրացվում է նաեւ պետքարտուղարի պատասխանատվության հարցը եւ խաղաղության գործընթացում անարդյունավետությունն ու անհաջողությունը փաստացի կդիտվի պետքարտուղարի անձնական անհաջողություն կամ անարդյունավետություն: Ըստ այդմ, պետքարտուղարության ներկայացուցիչների այդօրինակ հայտարարությունների նպատակը քարոզչությունը չէ, այլ իրապես արձանագրումը, որ անձամբ հենց Էնթոնի Բլինքենը կովկասյան այս հարցում շատ բան է դրել «սեղանի վրա»:

Իսրայելյան բռնկումից հետո հարց էր առաջանում, թե մերձավորարեւելյան թեժ իրավիճակում պետքարտուղար Բլինքենի ինտենսիվ ներգրավվածությունը որքանով կհանգեցնի Հայաստան-Ադրբեջան գործընթացի հանդեպ ուշադրության եւ ինտենսիվության նվազման, հատկապես հաշվի առնելով այն, որ վաշինգտոնյան գործընթացն այդ առումով վերջին ամիսների թերեւս ամենատարողունակն էր երկու՝ քառօրյա եւ եռօրյա բանակցային աննախադեպ փուլերի դրսեւորումով: Անշուշտ, պետքարտուղար Բլինքենն անձամբ չէ, որ զբաղվել կամ զբաղվում է բուն այդ աշխատանքով, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը թերեւս չունի միաժամանակ տարբեր առանցքային միջազգային խնդիրներով զբաղվելու ռեսուրսային սղություն: Այդուհանդերձ, հաշվի առնելով պետքարտուղարի անձնական գործոնի շեշտադրման հանգամանքը, հարցը մնում էր արդիական, թե Մերձավոր Արեւելքը Էնթոնի Բլինքենի որքա՞ն ուշադրոություն կխլի Հայաստան-Ադրբեջան գործընթացից:

Տվյալ պարագայում հարցն այն էր, որ այդ ուշադրության էական նվազումը կենթադրի գործընթացում ուժերի հարաբերակցության փոփոխության: խոսքը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ խաղաղության գործընթացի մոդերատորության համար մրցակցող եւ դիմակայող ուժերի միջեւ հարաբերության մասին է, ընդ որում թե բավականին բաց, թե նրբորեն հեռվից խաղացող ուժերի, ինչը կարող է բերել Կովկասում բրիտանա-ռուսական մրցակցության լատենտ ազդեցության գերակայության:

Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարը տարածաշրջանի համար այս խիստ լարված պահին վերստին իր անմիջական ձեռքն է վերցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախաձեռնության պատասխանատվությունն ու բեռը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում