Wednesday, 28 02 2024
12:45
Տեխասի նահանգապետն արտակարգ դրություն է սահմանել սաստիկ անտառային հրդեհների պատճառով
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Ուշագրավ «ճյուղավորում» հայ-ֆրանսիական շփումից հետո
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ
«Զվարթնոցը» օպերացիայի մի քայլն է. եթե չարվեն հաջորդ քայլերը, կունենանք լրիվ բացասական էֆեկտ
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է ավելի քան 3500 երեխա
Գազայի պատերազմի հանգուցալուծումը կարծես մոտ է
Տեղումներ չեն սպասվում
Ռուսաստանի հայերը մեզ ամենալավն են սպանելու, եթե ՌԴ-ի հետ ռազմական կոնֆլիկտ ունենանք
2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը. «Ժողովուրդ»
Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել. «Հրապարակ»
Գյումրիում՝ շներին ու կատուներին կփոխարինեն հայտնիները. «Հրապարակ»
«Նախկին թալանչիների» օրոք պաշտոնավարածն այսօր ՊՆ-ում է. «Ժողովուրդ»
Գեւորգ Պապոյանը նախարարական «կայֆերի» մեջ էր. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ալիեւը բացում է Պանդորայի արկղը. Ստեփանակերտը կօգտագործի՞ հնարավորությունը

Միլլի մեջլիսի տարածքային կառավարման հարցերի կոմիտեն դրական եզրակացություն է տվել Իլհամ Ալիեւի օրենսդրական նախաձեռնությանը, որ նախատեսում է կազմավորել նոր՝ «Աղդերեի» (խոսքը նախկին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի մասին է) շրջան: Քննարկումն, ըստ երեւույթին, բուռն է եղել, ինչի վկայություն է պատգամավոր Էլման Մամեդովի հայտարարությունը, որ Մարտակերտի շրջանը լուծարելու ոչ մի իրավական հիմք չկար, որոշումն ընդունվել է մի քանի մարդու ցանկությամբ:

Դա այդպես է, բայց ինչու՞ է Մամեդովը բարձրաձայնում՝ այլ հարց է: Այս պահին շատ էական է նրա մյուս դիտարկումը, որ ԼՂԻՄ-ը լուծարել են հայերը եւ փոխարենն ստեղծել Արցախ: Մինչդեռ փաստ է, որ ԼՂԻՄ լուծարման որոշումն ընդունել է Ադրբեջանի Գերագույն խորհուրդը՝ 1991թ. նոյեմբերի 25-ի արտահերթ նստաշրջանում: Մամեդովը ԼՂԻՄ ինքնալուծարման մասին խոսում է սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմի, էթնիկ զտումների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրի ոչ օրինականության մասին քննարկումների համատեքստու՞մ:

Կարծես թե՝ այո, որովհետեւ Իլհամ Ալիեւն իր բոլոր ելույթներում առանձնակի շեշտում է, որ «սեպարատիստական ռեժիմն ինքնալուծարվել է»: ԼՂ կարգավորման բանակցային ողջ գործընթացի հիմքը նրա կարգավիճակի խնդիրն է: Միլլի մեջլիսի պատգամավոր Մամեդովը, որն, ի դեպ, ժամանակին զբաղեցրել է «Խոջալուի գործադիր իշխանության ղեկավարի» պաշտոնը, շրջանառության է դնում թեզ, որ ԽՍՀՄ կազմում ԼՂ սահմանադրական կարգավիճակը լուծարել են իրենք՝ հայերը, ստեղծել են մի կազմավորում, որ չի ճանաչվել եւ ի վերջո ինքնալուծարվել է:

Ինչու՞ է նման նարատիվ մշակվել: Բաքուն մտավախություն ունի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կարող է միջազգայնացվե՞լ: Բաքվում գերազանց գիտեն, որ ԼՂԻՄ լուծարման մասին Ադրբեջանի ԳԽ որոշումն օրինական չէ, ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից 1991թ. նոյեմբերի 28-ին ճանաչվել է ԽՍՀՄ սահմանադրությանը ոչ համապատասխան, եւ դա ԼՂ-ին վերաբերող վերջին իրավական ակտն է, որ հետագա քաղաքական որոշումների հիմքն է հանդիսացել:

Ալիեւը, հավանաբար, հետագա հնարավոր դատական բանավեճի հիմքեր է ստեղծում: Բայց դա նրա կողմից Պանդորայի արկղը բացելու քայլ է, որովհետեւ եթե Մարտակերտի շրջանը լուծարելու իրավական հիմքեր չկային, ապա ոչ օրինական են ԼՂԻՄ-ի վերաբերյալ Ադրբեջանի ԳԽ ընդունած անխտիր բոլոր ակտերը: Ո՞վ կընդունի Ալիեւի ստեղծած հնարավորությունը: Արցախի փաստացի իշխանությունների լիազորությունները մեկ ամսից սպառվում են: Այդ ընթացքում հազիվ թե հնարավոր է ստեղծել ԼՂԻՄ-ի լուծարումը վիճակող իրավական հիմնավորումների թղթածրար:

Դա պահանջում է մասնագիտական բարձր որակներ, հմտություններ եւ կամք: Ամենակարեւորը, սակայն, տեղեկատվա-քարոզչական աշխատանքն է, որ պետք է իրականացվի բոլոր ուղղություններով: Քաղաքական Ստեփանակերտը, մինչդեռ, կամ լռում է, կամ խոսում վաղուց իմաստազրկված նարատիվներով: Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի Միլլի մեջլիսում հնչել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ երեսուներեք տարի առաջ կայացված որոշման անօրինականության մասին: Բայց դա փորձ է արվում բարդել Ստեփանակերտի պատասխանատվությանը:

Արցախի քաղաքական շրջանակներից, դեռեւս գործող Ազգային ժողովից կլինի՞ արձագանք, կարվե՞ն համապատասխան հետեւություններ, կձեռնարկվեն կոնկրետ քայլեր: Ի վերջո, Արցախի Ազգային ժողովը կարող է նիստ գումարել եւ կազմավորել աշխատանքային խումբ՝ տալով նրան ԼՂ վերաբերյալ Ադրբեջանի ընդունած բոլոր որոշումներն իրավական փորձաքննության ենթարկելու եւ միջազգային ատյաններում վիճարկելու լիազորություն: Իսկ եթե դա տեղի չունենա, ինչի հավանականությունը մեծ է, ապա բռնատեղահանված 120 հազար մարդիկ իրավասու կլինեն ընտրել իրենց ներկայացուցիչներին: Եւ նրանց վրա կդրվի ԼՂ սուբյեկտության միջազգային ճանաչման հասնելու դժվար առաքելությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում