Wednesday, 28 02 2024
01:00
Վարշավան մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա
00:45
Ուկրաինա զինվորականներ ուղարկելը տարաձայնություններ է առաջացրել Փարիզում
Ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից
Երևան-Փարիզ-Աթենք եռյակ. միավորող շահերը
Հրշեջները մարել են Զովունու գազալցակայանում բռնկված հրդեհը
Սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում փոփոխություններ են կատարվել
Վահագն Խաչատուրյանը Բաղդադում այցելեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդարան
Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն
Մի քանի ամիս ժամանակ է տրված ռուսներին՝ «Զվարթնոցից» հեռանալու համար
Թմրանյութ՝ անվտանգության աշխատողի կոշիկի մեջ
Հունաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը նոր թափ է ստանում
Սումգայիթը եւ Լեռնային Ղարաբաղի «շուրջը»
21:30
Պրահայում մայիսի 30-31-ը տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
«Սա պատմական մեծ նշանակություն ունի». Տասուլասը ոսկե մեդալ հանձնեց Փաշինյանին և հայ ժողովրդին
Պուտին-Ալիև՝ մետաղադրամի երկու երեսը
Ինչ է ստացել Երեւանն Աթենքում՝ Բեռլինից առաջ
Լևոն Քոչարյանի` երկրից չբացակայելու խափանման միջոցը մնաց անփոփոխ
Պիտի փախնե՞մ, էս խափանման միջոցի էությու՞նն ա. չեմ փախնի. Լևոն Քոչարյան
20:20
30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում
20:10
Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է. Միրզոյանը՝ ՄԱԿ ՄԻԽ 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում
Դանակահարված չարենցավանցուն պարեկներն են հասցրել հիվանդանոց
19:40
Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը
19:30
Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր
ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցության հետևողական զարգացման ու տարածաշրջանային գործընթացների հարցեր
Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից

Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում

27 նոյեմբերի, 2023. Երևան Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը և տարածմանը։

Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia-ն Իջևանի և Մեղրիի «Լոֆթ» երիտասարդական կենտրոններին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ երիտասարդների ներգրավման և հաղորդակցության զարգացման  արցում։ Սա թույլ կտա ընդլայնել կենտրոնների նախագծերի և ծրագրերի շրջանակը, որոնք կազմակերպվում են առցանց եղանակով։

«Մարզերի զարգացումը և ուժեղացումը, որոնք մեզ համար առաջնահերթություն են, նաև կապված են այդ համայնքներում ապրող երիտասարդների հետ։ Համագործակցելով «Լոֆթ»-ի հետ՝ մենք աջակցում ենք հենց այդ երիտասարդներին՝ նրանց տալով որակյալ ժամանցի, ծանոթությունների հնարավորություն և ժամանակակից կրթական ռեսուրսներին անսպառ հասանելիություն»․ նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, կարևորելով Team Telecom Armenia-ի հետ համագործակցությունը, նշում է․ «Նմանատիպ խոշոր ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները շատ էական ու ոգևորիչ են։ Team Telecom Armenia-ի այս աջակցությունը թույլ է տալու էլ ավելի կրճատել մարզ-մայրաքաղաք հեռավորությունը՝ և բառիս բուն իմաստով, և փոխաբերական։ Գերարագ ինտերնետ հասանելիությունը և մարզաբնակ երիտասարդի հաղորդակցության միջոցների բարելավումը էական նշանակություն ունեն մեր կենտրոնների համար։ Team-ի կողմից իրականացված այս ներդրումը, համոզված եմ, սկիզբն է գործընկերային այն հարաբերությունների, որոնք հետագայում լայն իմաստով նպաստելու են կենտրոնների զարգացմանն ու առաջընթացին»։

Նախաձեռնության շնորհիվ մարզաբնակ երիտասարդները հնարավորություն կունենան նաև իրենց համայնքի «Լոֆթ» կենտրոններում հետևելու միջազգային, համապետական և այլ իրադարձությունների հեռարձակմանը՝ այդ կերպ մաս դառնալով մշակութային, կրթական, սպորտային և այլ իրադարձությունների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում