Wednesday, 28 02 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն կեղծ արտահոսք է արել, իբր Հայաստանը Ֆրանսիայի հետ իրենց դեմ ագրեսիա է պատրաստում
Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների դատախազության 2023 թվականի աշխատանքը
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Դեբեդից ապօրինի ջրառը կասեցվել է
Գումարտակի հրամանատարը դիզվառելիք, զրահաբաճկոններ ու համազգեստներ է յուրացրել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ
Ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են. վարչապետն այցելել է Ճանապարհային դեպարտամենտ
13:12
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Զելենսկին Հայաստանում առանձնապես ասելիք չունի, Արևմուտքին ցույց տալու բան ունի
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Նոր պաշտոնանկություններ կլինեն․ ովքեր են հերթում
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Սահմանային միջադեպի Մյունխենի հանդիպումից ժամեր առաջ
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Արցախի մասին Կրեմլի խոսնակի տարօրինակ հայտարարությունը

ՌԴ նախագահի Խոսնակ Դմմիտրի Պեսկովը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում արել է տարօրինակ հայտարարություն, ասելով, որ արեւմտյան մի շարք երկրներ «փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ»: Այդպես նա մեկնաբանել է հարցը, կապված արեւմտյան մի շարք գործիչների հայտարարությունների հետ, որ իրենց խնդիրն է Ռուսաստանի զինվորականներին հեռացնել ռեգիոնից, խզել Հայաստան-Ռուսաստան կապերը: Պեսկովի հայտարարության մեջ տարօրինակն այն է, որ նա խոսում է «Ղարաբաղի շուրջ իրավիճակը թեժացնելու» փորձերի մասին, այն դեպքում, երբ հարց է առռաջանում, թե այդ ու՞մ միջեւ պետք է թեժանա իրավիճակը «Ղարաբաղի շուրջ»:

Եթե Պեսկովը այդ մասին խոսեր երկու ամիս առաջ, դա դեռ կլիներ հասկանալի՝ մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 27-28, Արցախում դեռ կային հայեր: Արդեն երկու ամիս է, որ Արցախում հայ չի մնացել է, մնացել է Իլհամ Ալիեւը իր «ստեփանակերտյան միայնության» մեջ՝ ռուս խաղաղապահների մնացած դիտակետերի հետ միասին: Եվ ուրեմն, ու՞մ միջեւ կարող է լինել թեժացումը՝ Ադրբեջանի եւ ռուս խաղաղապահների՞: Թե՞ Մոսկվան Ալիեւի հետ իրականացնում է քննարկումներ, հնարավոր է նաեւ Էրդողանի հետ, որոնք ենթադրում են Արցախ հայության որոշակի վերադարձ, որի հիմքով էլ կապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում: Օրեր առաջ թուրքական խորհրդարանը Էրդողանի ներկայացմամբ հավանության էր արժանացրել Ադրբեջանում թուրքական զինուժի ներկայությունը երկարաձգելու որոշումը, որը վերաբերում էր ռուս-թուրքական մոնիտորինգային համատեղ կենտրոնին, որը ստեղծվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը զուգահեռ:

Մյուս կողմից, եթե խոսքն այդ մասին է, ապա առնվազն հայտարարությունների մակարդակով Արեւմուտքը «աջակցում» է հայերի վերադարձին: Պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ադրբեջանը պետք է ապահովի վերադարձը, երաշխավորի պայմաններ եւ այլն: Թե՞ հենց դա է անհանգստացնում Ռուսաստանին, որը գուցե քննարկում է մնալու մեխանիզմներ, որոնք ամենեւին չեն էլ ենթադրում հայերի վերադարձ Արցախ: Սրանով հանդերձ, իհարկե պետք է արձանագրել, որ քաղաքականության մեջ, այն էլ մեծ քաղաքականության, հայտարարությունները դեռ ամենեւին չի նշանակում դրանց իրականացմանն ուղղված կոնկրետ հետեւողական գործողությունների առկայություն: Խոսքը վերաբերում է նաեւ արեւմտյան գործիչների կամ կառույցների հայտարարություններին: Եվ անշուշտ հասկանալի է, որ արեւմտյան երկրների համար էլ հարցն առավելապես Ադրբեջանի հանդեպ ազդեցության միջոց է՝ Ռուսաստանի հետ իրենց աշխարհաքաղաքական պայքարի շրջանակում: Այստեղ է թերեւս նաեւ Ռուսաստանի անհանգստությունը, որ Ադրբեջանի համար առնվազն ձեւավորվում է «զուգահեռ» սակարկության գիծ, այլ կերպ ասած՝ այլընտրանք, որը բնականաբար կարող է «թանկացնել» Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումները Ռուսաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում