Wednesday, 28 02 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն կեղծ արտահոսք է արել, իբր Հայաստանը Ֆրանսիայի հետ իրենց դեմ ագրեսիա է պատրաստում
Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների դատախազության 2023 թվականի աշխատանքը
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Դեբեդից ապօրինի ջրառը կասեցվել է
Գումարտակի հրամանատարը դիզվառելիք, զրահաբաճկոններ ու համազգեստներ է յուրացրել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ
Ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են. վարչապետն այցելել է Ճանապարհային դեպարտամենտ
13:12
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Զելենսկին Հայաստանում առանձնապես ասելիք չունի, Արևմուտքին ցույց տալու բան ունի
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Նոր պաշտոնանկություններ կլինեն․ ովքեր են հերթում
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Սահմանային միջադեպի Մյունխենի հանդիպումից ժամեր առաջ
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Բաքուն ու Անկարան կփորձեն համոզել Թբիլիսիին՝ ընդդեմ Փարիզի ու Երեւանի

Նոյեմբերի 27-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եռակողմ այս ձեւաչափը աշխատում է արդեն տարիներ: Դրա վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023-ի փետրվարին Անկարայում: Բաքվում քննարկվելու են անվտանգության գործակցությանն առնչվող հարցեր: Կասկախից վեր է, որ Բաքվի հանդիպմանն այդ հարցերի շարքում է լինելու Հայաստան ֆրանսիական ռազմական մատակարարումների հարցը: Ֆրանսիան Հայաստանի հետ կնքեց մտադրությունների մասին համաձայնագիր եւ արդեն Երեւան է ուղարկել Բաստիոն տիպի զրահամեքենաներ, նաեւ ծրագրում է մատակարարել ՀՕՊ համակարգ:

Վրաստանն այստեղ առանցքային օղակ է, քանի որ այդ մատակարարումները անհնար են առանց Վրաստանի համաձայնության: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն արդեն իսկ արտահայտել է իր դժգոհությունը, ինչին Վրաստանի արտգործնախարար Դարչիաշվիլին պատասխանել է, որ Թբիլիսին իր տարանցիկ հնարավորությունը հավասարապես տրամադրում է թե Երեւանին, թե Բաքվին՝ միջազգային իրավունքին չհակասող ռազմական գնումների եւ մատակարարումների համար: Միեւնույն ժամանակ հիշարժան է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանն այդ հնարավորությունը այսպես ասած՝ այնքան էլ հավասար չի ապահովել եւ Ադրբեջանի համար եղել են «ավելի հավասար» պայմաններ: Այդուհանդերձ, հաշվի առնելով իհարկե մի շարք նրբություններ, Երեւանն այդ հարցը չդարձրեց Վրաստանի հետ հարաբերության սրման առիթ:

Ադրբբեջանն ու Թուրքիան անկասկած կփորձեն իրենց ազդեցությունն օգտագործել, որպեսզի Թբիլիսին այդուհանդերձ չլինի Հայաստանի համար ռազմական մատակարարումների այսպես ասած հուսալի տարանցիկ ճանապարհ: Ինքնին այն մատակարարումները, որ արվել են Ֆրանսիայից Հայաստան՝ Ադրբեջանի համար խնդիր չեն, դրանք թե իրենց տեսակով, թե քանակով այնպիսին չեն, որ էապես ազդեն ռազմա-տեխնիկական հարաբերակցության այն «անհավասարակշռության» վրա, որ կա հօգուտ Ադրբեջանի: Միեւնույն ժամանակ սակայն, Բաքուն ու Անկարան խնդիրը դիտարկելու են ոչ թե ներկայիս ծավալների, այլ հետագա հնարավոր հեռանկարի համատեքստում:

Եթե Ֆրանսիան ունի Կովկասում իր խաղային դիրքը ամրացնելու հեռահար նպատակ, ապա կասկածից վեր է, որ ժամանակի ընթացքում պետք է շոշափելիորեն լրջացնի Հայաստանին ռազմական մատակարարումների թե ծավալը, թե նաեւ որակը, տեսակը: Իսկ դրա համար Փարիզին անհրաժեշտ է ապահովել Վրաստանի տարանցիկության կայունություն ու հուսալիություն: Բաքուն ու Անկարան կանեն առավելագույնը, դա թույլ չտալու համար եւ կասկածից վեր է, որ այդ աշխատանքը լինելու է Բաքվում պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը նրանց նպատակներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում