Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Արհեստական պաթոս` անհրաժեշտ անկեղծության փոխարեն

Որքան մոտենում է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի օրը, այդքան հաճախակիանում են այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի տոնական ելույթները, որոնց մեջ, ինչպես համոզվեցինք նախորդ օրը Ազգային պատկերասրահում, իսկ երեկ էլ` Սարդարապատում ունեցած ելույթների ընթացքում, պաթոսի պակաս ամենևին չի զգացվում: Փոխարենն այդ ելույթների մեջ ակնհայտորեն զգացվում է իրականության և իրատեսականության պակաս, քանի որ հնչում են խոսքեր, ձևակերպումներ, որոնք կամ ծիծաղ են առաջացնում, կամ զարմանք, որ հնարավոր է տեղյակ լինել հայաստանյան իրականությանը, այդ իրականության մեջ լինել իշխանության կրող ու ասել նման բաներ:

Մասնավորապես` Սերժ Սարգսյանը Սարդարապատում հայտարարել է, որ Հայաստանի անկախության ամենամեծ նվաճումը Հայաստանի քաղաքացին է. «Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն էլ ստեղծում ու ընդունում է այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները: Եվ իհարկե, անհրաժեշտության դեպքում, ինքնիշխան ժողովրդի իրավունքով պարտադրում է իր կամքն ու իր օրենքները նրանց, ում համար մեր երկրի օրենքները դեռևս օտար են: Պարտադրում է իր իսկ ստեղծած ու իր կողմից վերահսկվող օրենքի պահապանների միջոցով: Այն պահապանների, ում լիազորում ու հարկադրելու իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ: Պահապանների, ումից առաջինն է պահանջում օրինապահություն ու ծառայողական կարգապահություն»:

Մեղմ ասած` դժվար է հասկանալ այդ խոսքերի փիլիսոփայական իմաստը, իսկ երբ առարկայորեն նայում ենք հնչած մտքերին, ապա հարց է առաջանում, թե արդյոք Սերժ Սարգսյանը տեղյակ չէ՞, թե ովքեր են մեր երկրում օրենքներ ընդունում, թե ինչպես են մեր երկրում օրենքներ ընդունողներն առաջինը խախտում այդ օրենքները` պատգամավորական մանդատը համատեղելով բիզնես-գործունեության հետ, և դա դեռ քիչ է, նաև ակնհայտորեն ստելով հասարակությանը: Արդյոք Սերժ Սարգսյանը տեղյակ չէ՞, թե մեր երկրում օրենքի պահապանները լինելուն կոչված դատարաններն ու ոստիկանությունն ինչպես են իշխանական կլանա-օլիգարխիկ համակարգի օրենքները պարտադրում Հայաստանի ամենամեծ նվաճմանը` Հայաստանի քաղաքացուն: Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը տեղյակ չլինել, եթե նախագահ է դարձել ոչ թե այդ ամենամեծ նվաճումը հանդիսացող քաղաքացու քվեի, այլ մեր երկրի օրենքները աջ ու ձախ ոտնատակ տվող օլիգարխիայի և այսպես կոչված` օրենքի պահապանների ուժային գործողությունների շնորհիվ, որին զոհ գնացին Հայաստանի Հանրապետության անկախության տասը նվաճումներ` ՀՀ տասը քաղաքացիներ:

Հայաստանի անկախության 20-ամյակը պետք է դարձնել ոչ թե վերամբարձ ելույթների և ճոռոմ ու պաթետիկ բառակապակցությունների շքահանդես, այլ իրականությունն ու իրողությունները գիտակցելու, անկեղծ գնահատելու և անցածը վերաիմաստավորելու անհրաժեշտ և կարևորագույն հանգրվան: 20-ամյակը, դժբախտաբար, չի հանդիսանում անկախ պետականության լուրջ նվաճումների սահմանագիծ, բայց գոնե պետք է այն վերածել այդ նվաճումներին միտված հավաքական գործընթացի մեկնարկի և, ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն, անկեղծ զրույցներ ունենալ այդ ամենամեծ նվաճումը համարվող քաղաքացու հետ, և եթե անցյալ երկու տասնամյակները եղել են իրականում այդ քաղաքացու հետ իշխանության ավելի ու ավելի ահագնացող կռվի ու բախման ժամանակաշրջան, ապա դրանց ավարտը պետք է անկեղծության շնորհիվ վերածել քաղաքացու հետ համագործակցության ժամանակաշրջանի մեկնարկի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում