U.S. News & World Report պարբերականը կազմել է ԱՄՆ-ի ամենաբարձր վարկանիշն ունեցող համալսարանների ցանկը: Պարբերականը նման ցուցակ է կազմում ամեն տարի` սկսած 1985 թվականից:
Այս անգամ ամերիկյան լավագույն համալսարան է ճանաչվել Հարվարդը, երկրորդ տեղում է Փրինսթոնը, երրորդը Ելն է, իսկ չորրորդ տեղը զբաղեցրել է Կոլումբիայի համալսարանը:
5-րդ հորիզոնականում հայտնվել են միանգամից մի քանի համալսարաններ` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), Սթենֆորդի, Չիկագոյի և Փենսիլվանիայի համալսարանները:
Ինչպես հայտնում է Reuters-ը, համալսարանների վարկանիշները կազմելու համար պարբերականը հաշվի է առնում «կրթական ամենախոստումնալից ծրագրերի իրականացումը համալսարանների կողմից»:










































