Հանրաճանաչ ամերիկացի բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը պրոֆեսիոնալ ռինգ կվերադառնա եկող տարվա գարնանը:
Աշխարհի նախկին չեմպիոնի առաջին մենամարտը կկայանա Դանիայում, որտեղ նա կմրցի տեղացի բռնցքամարտիկ Բրայան Նիլսենի հետ: Ըստ ամենայնի, մենամարտը կկայանա մարտի 5-ին:
2008 թ. 48-ամյա լեգենդար բռնցքամարտիկը երկու անընդմեջ պարտություն կրեց Սուլթան Իբրահիմովից և Նիկոլայ Վալուևից, որից հետո ընդամենը մեկ մենամարտ է անցկացրել. 2010թ. ապրիլին տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել հարավաֆրիկացի Ֆրանսուա Բոտուին: Նիլսենը, ով փոքր-ինչ երիտասարդ է իր անվանի մրցակցից, մեծ ռինգ է վերադառնում էլ ավելի երկար դադարից հետո. 45-ամյա դանիացին ծնկի վնասվածքի պատճառով սպորտը թողել էր 2003 թվականին: Նիլսենն իր մենամարտերի մեծ մասն անց է կացրել հայրենիքում: Իր կարիերայի կարևորագույն հանդիպումը դանիացին անցկացրել է Կոպենհագենում 2001 թ. և նոկաուտի ենթարկվել Մայք Թայսոնի կողմից: