Tuesday, 05 12 2023
«Ծուռ հայելու» նոր խաղը խորհրդարանում
11:45
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Իսրայելական Մոսադը ակտիվորեն փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին
11:15
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար արկեր է պատվիրել
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նավթի գները նվազել են. 04-12-23
Ուղիղ. Փորձագիտական համաժողով` «Խաղաղության խաչմերուկի» թեմայով
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
«Բաստիոններին» կմիանան «Կեսարները». Ֆրանսիան շտապում է զինել Հայաստանին
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Հրդեհ Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում
Ի՞նչ պետք է իմանան ՌԴ քաղաքացիություն չունեցող հայերը. նոր որոշում է ուժի մեջ մտնում
Հրդեհ՝ Աչաջուր գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում
Ծանր օրեր են սպասվում Ադրբեջանին՝ չի ցանկանա կորցնել բարեկամ Իսրայելին
Ով եւ ինչու է առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. ինչ է սպասվում «ՀայաՔվե»-ի նախագծին. «Ժողովուրդ»
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»
Մի երերացող ռեֆորմի պերճանքն ու թշվառությունը
Ինչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
07:30
Ջեյմս Օ՛Բրայանը մոտ կայցելի Բաքու
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին

Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել է հետախուզական արբանյակ արձակելու ծրագրերի մասին

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը ծանուցել է նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական արբանյակ արձակելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Սա կլինի ուղեծիր հետախուզական արբանյակ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի երրորդ փորձը․ մայիսին և օգոստոսին այդ փորձերը ձախողվել էին։

Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Փհենյանին նախազգուշացրել է «անմիջապես դադարեցնել» ռազմական հետախուզական արբանյակ արձակելու նախապատրաստությունները և խոստացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել, եթե մեկնարկն իրականացվի։

Նոյեմբերի 19-ին Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է իր առաջին հետախուզական արբանյակն արձակել մեկ շաբաթվա ընթացքում կամ մինչև նոյեմբերի վերջը, որպեսզի առաջ անցնի Հարավային Կորեայից, որն իր առաջին ռազմական արբանյակը կարձակի նոյեմբերի 30-ին SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով՝ Կալիֆորնիայի նահանգի Վանդենբերգ ռազմակայանից:

Հյուսիսային Կորեայի հայտարարությունից հետո Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջուկային հարցերով պատվիրակները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրենց համատեղ արձագանքը համակարգելու միջոցները։ Երեք պատվիրակները «Հյուսիսային Կորեային խստորեն հորդորել են հրաժարվել բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի կիրառմամբ տիեզերական հրթիռի արձակումից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում