Thursday, 07 12 2023
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․

Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի Եվրո-2024-ի ընտրական փուլում, Զագրեբում մրցելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հետ։ Նոյեմբերի 18-ին Երևանում ոչ-ոքի 1։1 խաղալով Ուելսի հետ Հայաստանի ազգային թիմը վերջին տուրից առաջ կորցրեց հնարավորությունը ԵՎրո-2024-ում հայտնվելու, ուստի մրցաշարային առումով այսօրվա խաղը մեր ազգային թիմի համար կարևոր նշանակություն չունի։ Խորվաթիայի հավաքականին խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար այսօր անհրաժեշտ է երեք միավոր վաստակել։ Այս պահին խորվաթները երրորդ տեղում գտնվող Ուելսին գերազանցում են երկու միավորով։ Հայաստանի հետ խաղում միավորներ կորցնելու պարագայում Ուելսը կարող է շրջանցել Խորվաթիային։ Այսօր ուելսցիները սեփական հարկի տակ մրցելու են Թուրքիայի հետ, որը ժամանակից շուտ ապահովել է Եվրո-2024-ի ուղեգիր։ «Մեզ սպասվում է շատ հետաքրքիր հանդիպում շատ ուժեղ թիմի դեմ։ Կտեսնենք, թե ինչպես ենք պատրաստ։ Անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մեր հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Վերջինս այսօր կրելու է Հայաստանի ազգային թիմի ավագի թևկապը։ Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով այսօր խաղին չի մասնակցի մեր հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ Վնասվածքի պատճառով Զագրեբ չի մեկնել նաև հենակետային կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։ «Ակնկալում եմ լավ խաղ։ Խորվաթիայի նման թիմի դեմ ընտրական խաղում չի կարող չլինել մոտիվացիա։ Եթե չլինի մոտիվացիա, ապա մարզիչն ու ֆուտբոլիստը պետք է ավարտեն ֆուտբոլը։ Մենք պատրաստ ենք, սպասում ենք այս խաղին աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Բոլոր տղաներն էլ սպասում են, մեծ ցանկություն ունեն ցուցադրել առավելագույնը։ Կազմը կընտրենք առաջիկա մարզումից հետո, կտեսնենք, թե ով ինչ վիճակում է»,- նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Այո, Հայաստանի հավաքականը դուրս է մնացել Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարից, բայց․․․։ Ավարտվող ընտրական փուլում Պետրակովի թիմն ընդհանուր առմամբ ցուցադրեց լավ ֆուտբոլ պարգևելով անմոռանալի էմոցիաներ։ Պետրակովի թիմը մինչև վերջին տուրը լարվածության մեջ պահեց երկրպագուներին ձեռնոց նետելով խմբի ֆավորիտներին։ Այս ընտրական փուլում տեսանք նոր հավաքական, որը թե խաղի որակով և թե ձեռագրով առանձնանում է մյուս հավաքականներից։ Հուսահատվելն ու Խորվաթիայի դեմ խաղը ձախողելը կշնանակի, որ Հայաստանի ներկայիս հավաքականն իսկապես պատրաստ չէ լուրջ խնդիրներ լուծել։ Եթե ուզում ենք մեր հավաքականին տեսնել խոշոր մրցաշարում, ապա դրա հիմքը մենք պետք է կառուցենք այսօր։ Չմոռանանք, որ ընթացիկ շրջափուլում Հայաստանի հավաքականը Ռիգայում զիջեց կարգով զգալի ցածր և 10 ֆուտբոլիստներով մնացած Լատվիային։ Այս մրացեճում հաղթելու դեպքում մենք այսօր կպայքարեին Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։ Ինչ խոսք սայթաքումներից ապահովագրված չէ և ոչ մի հավաքական, բայց․․․։

Ուելսի դեմ երևանյան խաղը ցույց տվեց, որ Ռիգայում տեղի ունեցածն իսկապես սայթաքում էր։ Այսօրվա խաղում մեր ֆուտբոլիստները պետք է ապացուցեն, որ ցավալի պարտությունից հետո արվել է այսպես կոչված տնային աշխատանքը։ Այսօր Հայաստանի հավաքականը կարող է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրից զրկել աշխարհի գործող փոխչեմպիոնին նվեր մատուցելով Ուելսին։ Մեր խնդիրը սակայն պետք է լինի, ոչ թե Խորվաթիային խաղից դուրս վիճակում թողնելը, այլ մեր ֆուտբոլը ցուցադրելը։ «Մենք վերջերս դարձել ենք բոլորի թիրախը, հատկապես փոքր հավաքականների համար, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել մեր դեմ խաղերում: Հայաստանը լավ հավաքական ունի և տարբերվում է Լատվիայից: Այնուամենայնիվ, մենք պետք է սկսենք այնպես, ինչպես դա արեցինք Լատվիայի դեմ և մեզ ֆավորիտի տեղ դնենք, թույլ չտանք մրցակցին հակահարվածներ հասցնել: Սակայն պետք է զգույշ լինենք, չսխալվենք փոխանցումների ժամանակ, գնդակն արագ տեղաշարժենք, ազատ տարածություններ գտնենք։

Նրանց լավագույն խաղացողը Սելարայանն է, որը խաղում է Սլավեն Բիլիչի հետ նույն ակումբում: Բայց մենք այդ մասին չենք խոսել Սլավենի հետ, քանի որ գիտենք, որ նա լավ մարզավիճակում է գտնվում»,- երեկ ասել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում