Thursday, 07 12 2023
Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Բաքուն պահանջում է Հայաստանի կողմից ռևանշիզմի բացառում
Սյունիքի մարզի լեռնային հատվածներում մառախուղ է
Ո՞ւր էր դպրոցը, ի՞նչ է արվել կանխելու Էջմիածնում 15-ամյա տղայի մահը
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Հայաստանում
Գազան արաբաթափելու մտածելակերպը արմատացել է Իսրայելում
Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին. «Հրապարակ»
Հռոմի LUMSA համալսարանում անցկացվել է «Հայ ժողովրդի անվերջանալի ողբերգությունը» խորագրով համաժողովը
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ»
Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»
Տարածաշրջանի «Մոնոմախի գլխարկը» ծանր է Ալիեւի համար
Ալիևը ներկայանում է կառուցողական. սա հեքիաթ է Արևմուտքին խաբելու համար
ՀՀ-ի և ԱՄԷ-ի խոշոր ընկերությունների համագործակցության համար կստեղծվեն պայմաններ
«Կամ, կամ»-ով չառաջնորդվել. ԱՄՆ-ի հետ մերձենալով՝ չպիտի անտեսենք Ռուսաստանը
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային վարժաձևերից
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները
Տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի․ Օ՛Բրայենը մեկնաբանել է Ալիևի հետ հանդիպումը
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 7-ի համար
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով
Հայաստանը հանձնառու է ուժեր տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Էրդողանը շատ ուզում էր Հայաստանի հետ հարաբերություն հաստատել. այլ բան չուներ ցուցադրելու Արևմուտքին
Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը հույս ունի, որ Հունաստանն ու Թուրքիան բարիդրացիության հռչակագիր կստորագրեն
Հայաստանը կարող է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ

Ամաչելու իրական այլ պատճառներ կան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եվ ուրեմն, մի քանի օր առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի 32 երկրպագուի: Ձերբակալության փաստը նաև միջազգային լրատվամիջոցներում էր տեղ գտել, ուելսցիներն էլ դժգոհել էին Հայաստանի ոստիկանությունից:

Այն, որ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը «բեսպրեդելի» ունակ է, նորություն չէ ու չի էլ քննարկվում. դե, եթե ընդդիմադիրների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, հետո ոչ միայն անպատիժ մնում, այլև նույնիսկ տուժածին մեղավոր կարգում, պարզ է, որ այդ ամենի թիրախում կարող են հայտնվել բոլորը: Բայց… Ամենազարմանալին մեր հանրության մի զգալի հատվածի սուր արձագանքն էր՝ վա՜յ, ամա՜ն, խայտառակ եղանք աշխարհով մեկ: Չէ, լո՞ւրջ…

Ուրեմն, խայտառակ պարտության տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, հող հանձնած իշխանությունը 2021 թվականին նորից ընտրվում է, խայտառակ չենք եղել, հիմա խայտառակ եղա՞նք: Ժողովրդավարության հնարավոր ու անհնար բոլոր նորմերը ոտնահարվում են, իրավապահ գործիքակազմը դարձել է քաղաքական պայքարի հիմնական ատրիբուտը, խայտառակ չենք լինում, բայց որ խուլիգանության համար օտարերկրացի երկրպագուներ են բերման ենթարկվել, խայտառակ եղա՞նք: Իսկ որ ուելսցի երկրպագուներն իրենց, մեղմ ասած, շատ վատ են պահել, նրանցից ոմանք էլ հարբած են եղել, ոչ միայն ոստիկանության հաղորդագրությունն է վկայում, այլև շատերն են տեսել:

Ավելին, մեր լրագրողն է ականատես եղել, թե նաև Հայաստան-Ուելս խաղից հետո ինչ խայտառակ պահվածք են դրսևորել, ինչպիսի վիճակում են եղել նրանցից ոմանք: Կրկնում ենք՝ բոլորը չէ, բայց օրինակներն էլ քիչ չեն: Այստեղ ամենացավալին այն է, որ եթե հանկարծ որևէ երկրում մեր երկրպագուներին ձերբակալեին այն պատճառներով, ինչ ուելսցիներին են բերման ենթարկել մեր մոտ, եթե մեր երկրպագուները իրենց համարյա նման կերպ պահեին, մեր հանրության մեջ շատերն էլի ասելու էին՝ վա՜յ, ամա՜ն, աշխարհով մեկ խայտառակ եղանք: Իսկ այդ երկրի բնակիչները հազիվ թե վատ զգային, որ իրենց ոստիկանությունը ձերբակալել է կարգ խախտողներին: Մտքներով անգամ չէր անցնի, որ իրենք աշխարհով մեկ խայտառակ են եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում