Friday, 08 12 2023
ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր
16:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ճորտերին ճնշող կալվածատիրոջ ձգտումը. որևէ սոուսով վիժեցնել արևմտյան հարթակները
15:50
Ավստրիայի ԱԳՆ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ կնախաստորագրվի
«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից». Էրդողան
Բենզինի փոխարժեք այսօր
15:36
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները դեկտեմբերի 9
«Top Weed» առցանց խանութ-հարթակով զբաղվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ
Ադրբեջանը Իրանի դեմ պատերազմելու դուխ չունի, կշիռը ԱՄՆ-ի մոտ բարձրացնելու փորձարկումներ է անում
Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին
Փոքր վթարների դեպքում խցանումներից խուսափելու համար՝ լուծումներ կառաջարկվեն
Ստրկություն չկա, կա ամուսնության իրավունքը. Կոնվենցիայի մյուս բոլոր դրույթները ՀՀ-ում խախտվել են
Հրազդանում տեղի ունեցած միջադեպից հետո հասարակությունը բաժանվել է երկու մասի. պատգամավոր
Քարտ – բլանշ ոստիկանությանը. անպատիժ են մնացել նրանց բռնությունների փնջերը. իրավապաշտպան
Երևանը թոփ – 1000 քաղաքների շարքում 221-րդ տեղում է
ՀՀ-ն անվտանգային մարտահրավերներ ունի. ով զենք կրելու ունակ է, պետք է հեշտ հասանելիություն ունենա
Զենք կրելու իրավունքը դեռևս դրանով քաղաքում ման գալ չի նշանակում. ՆԳՆ փոխնախարար
15:04
COP 28. Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար
Ալիեւը գործի՞ է դնում խորհրդարանը
16-ամյա տղան առաստաղից անցք բացելով մտել էր համաքաղաքացու տուն և թալանել
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը
14:33
«Wi-Fi Calling». զանգ Wi-Fi ցանցով՝ Հայաստանից կամ արտերկրից, սակագնային պլանի շրջանակներում
14:30
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
ՍԱՏՄ-ն՝ նոյեմբերին ՀՀ ներմուծված և փորձաքննության ենթարկված սննդամթերքի քանակի մասին
«Կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ». լույս է տեսել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գիրքը
Ապարան-Հարթավան ավտոճանապարհին իրար են բախվել 5 մեքենա
Շների սպանդ Հրազդանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստան-ՀԱՊԿ բարակող թելը. Երեւանի նոր որոշումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Երեւանը դիմել է ՀԱՊԿ-ին եւ խնդրել, որ Հայաստանին օգնության փաթեթը հանեն կազմակերպության օրակարգից: Թե հատկապես երբ է եղել դիմումը, ՀԱՊԿ ԳՔ չի հայտնել, սակայն ըստ ամենայնի խոսքը նոր իրավիճակի մասին է, քանի որ մինչեւ բոլորովին վերջերս տարբեր առիթներով հնչում էին հայտարարություններ ՀԱՊԿ պաշտոնյաների կամ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով, որ Երեւանին օգնության փաթեթը օրակարգում է եւ դրա վրա աշխատանքը շարունակվում է: Այժմ սակայն պաշտոնապես հայտարարվում է, որ հարցը հանված է օրակարգից: Ուշադրության է արժանի այն, որ այդ հայտարարությունը հնչում է այն օրը, երբ Հայաստանն ու Եվրամիության դիտորդական առաքելությունը ստորագրեցին Հայաստանում առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը:

Դրանով, ըստ Հայաստանի փոխարտգործնախարարի, սահմանվում են առաքելության մասնակիցների գործունեության ապահովման պայմաններ, մասնավորապես իրավական, առողջապահական, այլ բնույթի, ինչը բնորոշ է արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների գործունեությանը: Ինչպես հայտնի է, օրեր առաջ էլ Եվրամիության հանձնակատար Բորելը հայտարարել էր առաքելության թվաքանակը ընդլայնելու մտադրության մասին, որ հավանության էր արժանացել Եվրոպական Միության երկրների արտգործնախարարների հավաքին: Արդյո՞ք այդ հանգամանքն է, որ Երեւանին տվել է ՀԱՊԿ օժանդակության հնարավորությունից վերջնականապես հրաժարվելու հիմք կամ վստահություն: Դժվար է ասել, քանի որ Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերության դաշտում վերջին շաբաթներին ծավալվում են թերեւս առավել ընդգրկուն զարգացումներ, որոնց դրսեւորում է Երեւանի խնդրանքը՝ օրակարգից հանել Հայաստանի օժանդակության հարցը:

Սրան զուգահեռ, Երեւանը բարձրաձայնում է ընդհուպ արտադաշինքային կարգավիճակի հարցի քննարկում, իհարկե առայժմ միայն ԱԽ քարտուղարի մակարդակում, եւ փորձագիտական լսարանի առաջ, սակայն այդուհանդերձ դա թերեւս տրամադրություն եւ արձագանքներ շոշափելու փորձ է: Թեեւ Հայաստանը հայտարարում է, որ չի քննարկում ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու հարց, այդուամենայնիվ կա հիմք եզրակացնելու, որ այդպիսի հնարավորության մասին Հայաստանի վարչապետ Փաշինյանը խոսել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որում նրան տեղեկացրել էր Մինսկում կայանակիք ՀԱՊԿ Վեհաժողովին չմեկնելու մասին:

Համենայն դեպս, Լուկաշենկոյի խոսնակը մանրամասներ ներկայացնելով հեռախոսազրույցից, նշել էր, թե Բելառուսի նախագահը Հայաստանի վարչապետին խորհուրդ է տվել չշտապել կարեւոր որոշումներ կայացնելիս: Իհարկե բացառելի չէ, որ խոսքը վերաբերել է ոչ թե անդամակցությանը, այլ հենց ՀԱՊԿ օգնության հարցը կազմակերպության օրակարգից հանելու որոշմանը: Սա նշանակում է, որ Երեւանը ստացել է անվտանգության ռիսկերի կառավարման առավել հուսալի եւ համոզիչ հավաստիացում ու երաշխի՞ք, թե՞ հավաստի տեղեկություն ռիսկերի բացակայության առնչությամբ: Բոլոր դեպքերում, Հայաստան-ՀԱՊԿ թելը փաստացի ավելի է բարակում: Ընդ որում, անվտանգության հարցերում ՀԱՊԿ բարեխիղճ պատասխանատվության հարցում պատրանքներ չունենալով հանդերձ, արձանագրենք, որ Երեւանը գործնականում իր վրա է վերցնում թելը բարակեցնելու պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում