
Տեղեկություններ են տարածվել, որ ԴԱՀԿ նախկին պետ, հետախուզման մեջ գտնվող գեներալ Միհրան Պողոսյանը նախօրեին ձերբակալվել է Մոսկվայում և առաջիկայում կարտահանձնվի Հայաստանին։
Տեղեկատվությանը պաշտոնական մեկնաբանություն դեռ չի տրվում: Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ասացին. «Չենք մեկնաբանում»։
Կապ հաստատեցինք Միհրան Պողոսյանի փաստաբանի հետ, բայց Երեմ Սարգսյանն ասաց, որ տեղեկություններ չունի. «Ես նման տեղեկատվություն չունեմ»։