Thursday, 30 11 2023
01:00
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
00:45
Լոնդոնն արձագանքել է ԵՄ Մեծ Բրիտանիայի վերադառնալու մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերին
00:40
Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին
ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում
Դատախազը հաստատել է Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրականը
00:15
Լեհ փոխադրողները պատրաստվում են Ուկրաինայի հետ անցակետի երկար շրջափակման
Հայ-ադրբեջանական սահմանն անցնում է գագաթներով. վիճելի հարց է ծագում, թե ով է դրանց տիրապետելու
00:00
ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար
Ադրբեջանում սպայական անձնակազմի աշխատավարձը կավելանա 20%-ով
Տեղահանվածները որպեզի մնան Հայաստանում, համակարգված քայլեր են պետք, որոնք չեմ տեսնում
ԵՄ-ն կուսումնասիրի ՀՀ ԶՈւ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
23:15
Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն անվստահություն հայտնելու ներքո
23:00
«ԵՄ-ն չի հասցնի կատարել Կիևին 1 մլն արկ մատակարարելու իր խոստումը». Միշել
«Եռաբլուրից» խողովակներ են գողացել
22:45
Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել
22:41
Լատվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետեւել Ֆինլանդիայի օրինակին
22:30
ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Լարսում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Երկրաշարժ Հայաստանում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի

Բրիտանիայի կովկասյան «բլից-կրիգը»

Հարավային Կովկաս է Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին: Նա լինելու է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Դոքերթիի այցի վերաբերյալ Հայաստանում ՄԹ դեսպանատան տարածած հաղորդագրությունը վկայում է բավականին խոսուն եւ ինտենսիվ օրակարգի մասի, որով բրիտանացի պաշտոնյան ժամանում է Կովկաս՝ ընթացիկ տարում արդեն երրորդ անգամ: Սակայն, նրա հերթական այցը անկասկած լինելու է առանձնահատուկ, քանի որ տեղի է ունենում բավականին վճռորոշ զարգացումների ֆոնին, որ ծավալվում են Կովկասի համար օրգանական նշանակություն ունեցող ռեգիոնում՝ Մերձավոր Արեւելքում: Միաժամանակ, այդ ֆոնին էլ բավականին էական փոփոխություններ են տեղի ունենում հենց ՄԹ-ում, որտեղ նշանակվեց նոր արտգործնախարար՝ նոյեմբերի 14-ին: Ի դեպ, ուշագրավ զուգադիպությամբ, դա տեղի ունեցավ այն օրը, երբ ՄԹ այց կատարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Լոնդոնում հանդիպելով հենց Դոքերթիի հետ:

Այդ այցի շրջանակում տրվեց Հայաստան-Բրիտանիա ռազմավարական երկխոսության մեկնարկը: Ահա դրան զուգահեռ, Բրիտանիայում տեղի ունեցան ուշագրավ փոփոխություններ այսպես ասած ներքին դասավորությունում, եւ ինչը հատկանշական է՝ հենց մերձավորարեւելյան թեմատիկայի առիթով: ՄԹ արտգործնախարար Կլեվերլին նշանակվեց ներքին գործերի նախարար, այն բանից հետո, երբ ներքին գործերի նախարարը ստիպված էր հրաժարական տալ Լոնդոնում Պաղեստինի աջակցության հանրահավաքի մասնակիցների հանդեպ թույլ տված անբարեհաճ հայտարարությունների համար: Կլեվերլին արտգործնախարարի պաշտոնից տեղափոխվեց ներքին գործերի նախարարի պաշտոն, սակայն ամենից հետաքրքիրն այն է, որ արտգործնախարարի պաշտոնին նշանակվեց նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնը, որը ՄԹ գործադիր իշխանության ղեկավարի դիրքում է եղել 2010-16 թվականներին: Այն, որ նախկին վարչապետը տեւական ժամանակ լինելով աշխույժ քաղաքականությունից դուրս, հանկարծ զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը, հուշում է, որ փոփոխությունն այսպես ասած լոկ կադրային չէ: Սա թերեւս նշանակելու է քաղաքականության շեշտադրումներում նշմարվող փոփոխություն:

Այդ իմաստով հատկանշական է, որ հենց Քեմերոնի վարչապետության շրջանում են տեղի ունեցել միջազգային մի շարք իրադարձություններ, այդ թվում մի զգալի մասը Մերձավոր Արեւելքին այս կամ այն կերպօ առնչվող, որոնք գործնականում դիտարկվում են այսօր ծավալվող համաշխարհային պատերազմի մեկնակետ, այդ թվում «արաբական գարունն» ու դրա շրջանակում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք շարքում է եղել Եգիպտոսում նախագահ Մուբարաքի իշխանության փոխարեն «Մահմեդական եղբայրների» իշխանության հաստատումը: Իսկ այդ կազմակերպության հետ Բրիտանիայի տարաբնույթ հաղորդակցության մասին միջազգային մամուլում եւ փորձագիտական շրջանակներում խոսվել եւ խոսվում է բավականաչափ: Հետո իհարկե «Մահմեդական եղբայրները» հեռացվեցին Եգիպտոսի իշխանությունից, թեեւ շարունակեցին պահել իրենց կապերը օրինակ Գազայի հատվածի հետ, որից բռնկվեց մերձավորարեւելյան ներկայիս հրդեհը: Դրա կրակը մեծ հավանականությամբ «տաքացնելու» նաեւ հարակից գոտիները, այդ թվում Կովկասը: Այդ գործում ինչպիսի՞ ազդեցություն կունենա բրիտանացի նախարարի այցը Կովկաս՝ կնպաստի տաքացմա՞նը, թե՞ հակառակը՝ Կովկասը ավելորդ թեժացումից զերծ պահելուն: Այցի վերաբերյալ բրիտանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության բովանդակությունը բավականին հստակ ի ցույց է դնում մի բան, որ Դոքերթիի այցը ըստ էության պարունակում է Կովկասում ռուսական ազդեցության դեմ Բրիտանիայի քաղաքականության բավականին ընդգծված օրակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում