Monday, 04 03 2024
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
19:00
Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել
Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, որը կտաքանա 3-5 աստիճանով
Կարող ենք լրջագույն առաջխաղացում ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում
17:50
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին
Իշխանությունը լրջագույն վախեր ունի՝ փորձում է հայաստանցի-արցախցի սրացմամբ իր կյանքը երկարացնել
17:30
Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը
ԵՄ-ն բավարար չի համարի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են պատանդների ազատ արձակմանը և ռազմական գործողությունների դադարեցմանը

Իսրայելը, Միացյալ Նահանգները և ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության կնքմանը, որը թույլ կտա ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդների մի մասին՝ ռազմական գործողություններում հնգօրյա դադարի դիմաց, հայտնում է Washington Post-ը:

Ինչպես հաղորդում է  Interfax-ը, հրատարակությունը ծանոթացել է «մանրամասն վեց էջանոց համաձայնագրին», որում ասվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բոլոր ռազմական գործողությունները սառեցնելու են առնվազն հինգ օրով: Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ խմբավորման կողմից գերեվարված մոտ 240 պատանդներից 50-ը կամ ավելին այդ ընթացքում խմբերով ազատ կարձակվեն յուրաքանչյուր 24 ժամը մեկ:

Գործարքը նաև նախատեսում է «մարդասիրական օգնության ծավալի զգալի ավելացում, ներառյալ՝ վառելիքը», որը կմատակարարվի անկլավ:

The Washington Post-ը, վկայակոչելով արաբ և այլ դիվանագետների, գրում է, որ գործարքը մշակվել է Դոհայում բանակցությունների մի քանի շաբաթվա ընթացքում, քանի որ Կատարը գլխավորում է հրադադարի և պատանդների ազատ արձակման միջնորդական ջանքերը:

Ընդ որում, ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչն ի պատասխան Times of Israel-ի խնդրանքի՝ մեկնաբանել այս տեղեկությունը, ասել է. «Մենք դեռ համաձայնության չենք հասել, բայց շարունակում ենք լարված աշխատել դրան հասնելու համար»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հերքել է համաձայնագրի մասին «բազմաթիվ սխալ հաղորդագրությունները», որոնք հայտնվել են վերջին օրերին: Նա հայտարարել է, որ «բանակցությունների սեղանին դեռ ոչ մի գործարք չի եղել», և մանրամասների մեջ չի խորացել՝ ասելով միայն, որ եթե այն կայանա, ապա իսրայելական հանրությունը ժամանակին կտեղեկացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում