Sunday, 25 02 2024
Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Բարեփոխումներ՝ հանրակրթության ոլորտում
23:15
G7-ը խոստացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին աջակցող երկրների դեմ
Վրաստանը ցանկանում է ավելացնել տուգանքը Սև ծովն աղտոտելու համար
Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ է տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը
Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում․ կա վիրավոր
22:15
Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կգ-անոց ռումբ են վնասազերծել
«Սառեցում» բառը խնդրահարույց է. կարմիր թաշկինակի էֆեկտ ունի
Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները Խան Յունիս և Գազա քաղաքներում
Գնալով ուժեղանում է Հայաստանի դերը տարածաշրջանային գործընթացների վրա
21:30
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար
Սպառնալիքի լեզուն անընդունելի է․ ՀՀ-ն թույլ չի տա, որ իր հետ խոսեն նման լեզվով
ՀԱՊԿ գլոբալ «սառեցումը»
20:45
Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա հանդիպումները. Վատիկան
20:30
Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը
20:15
Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
20:00
Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել
19:45
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն
Հիմնանորոգված Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերին. կկազմակերպվի նաև Մյուռոնօրհնության արարողություն
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. վերջինիս մեղադրանք է ներկայացվել
18:30
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները չեն գնացել Բելառուս
Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի թեկնածու
Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին
Վիճաբանություն, ծեծ Փարպեցու փողոցում. 57-ամյա տղամարդը մահացել է
Պետք չէ թերագնահատել Հայաստանի հնարավորությունները՝ այն, ինչ նա կարող է տալ ԵՄ-ին
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Իրանը Հայաստանի հետ մտադիր է վարել «3+3»-ից անկախ քաղաքականություն

Հանցագործություն Երեւանում, որ խորքային ահազանգ է

Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն Երեւանում հրեական սինագոգի հրդեհի փորձի առնչությամբ, որում նշում է, որ այդ փորձը կատարել է օտարերկրացի, որը այն կատարելուց, տեսանկարահանելուց հետո լքել է Հայաստանը: Նա տեսանյութը տարածել է սոցցանցային տարբեր հարթակներում: Թեմային արդեն իսկ անդրադարձել եմ, հատկապես Երուսաղեմի հայոց Պատրիարքության շուրջ ստեղծված բարդ իրողության համատեքստում: Սակայն, անգամ եթե որեւէ հարց չլիներ Պատրիարքության առնչությամբ, միեւնույն է, ավելորդ է անգամ մեկնաբանել, թե հարցն ինչ զգայուն է ներկայումս մերձավորարեւելյան գոտում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետեւանքով ստեղծված չափազանց բարդ եւ թերեւս պատմականորեն նշանակակի ու վճռորոշ իրավիճակի պայմաններում:

Այդ առումով շատ կարեւոր է դառնում Երեւանում Սինագոգ այրելու վտանգավոր սադրանքի բացահայտումը: Ընդ որում, այստեղ հարկ է նկատի ունենալ եւս մի հանգամանք: Նախօրեին Ադրբեջանի լրատվամիջոցները տարածեցին հաղորդագրություն, որ Բաքվում պետական անվտանգության ծառայողները կանխել են Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձ, ասելով, թե իրանական ծագումով մի տղամմարդ փորձել է ներխուժել Իսրայելի դեսպանատուն, բայց կանխել են եւ զինափաթել նրան: Ընդ որում չի նշվում, թե նոոյեմբերի կոնկրետ որ օրն է տեղի ունեցել դեպքը: Տարօրինակ է, որ Ադրբեջանն այդ տեղեկությունը բաց է թողնում Հայաստանում հրեական սինագոգ այրելու փորձի մասին տեղեկատվությանը «զուգահեռ»:

Կասկածից վեր է, որ տեղի ունեցողը բավականին բարդ աշխպարհաքաղաքական խաղի բաղադրիչ է, ինչ մասշտաբի՝ պարզ չէ: Ահա այդ ֆոնին, Հայաստանի ՔԿ տարածած հաղորդագրությունը կարեւոր է դարձնում մի հարց՝ արդյո՞ք վերը նծված օտարերկրացին Հայաստան է մտել հենց այդ սադրանքի նպատակով եւ այն իրագործելուց անմիջապես հետո էլ լքել Հայաստանը: Արդյո՞ք այստեղ չկա համապատասխան ծառայությունների աշխատանքային թերացում, որովհետեւ առաջանում է մեկ այլ հարց՝ արդյո՞ք չի կարող կրկնվել այդօրինակ «մուտք ու ելք», ավելի ծանր սադրանքների նպատակով: Կասկածից վեր է, որ իրավապահ համակարգը, անվտանգության կառույցները տեղի ունեցածը պետք է դիտարկեն բավականին խորքային ահազանգի տրամաբանությամբ, ընդհուպ Հայաստան մուտք ու ելքի մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում