
Մենք Հայաստանին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի նորացված՝ 5-րդ տարբերակը, բայց արդեն երկու ամիս է՝ չեն արձագանքում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մեր տարածաշրջանում նոր իրողություններ են ստեղծվել։ Օրինականությունն ու լեգիտիմությունն ընկած են այս նոր իրողությունների հիմքում», – հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:
Հիքմեթ Հաջիևը նաև դժգոհել է, որ Եվրամիության որոշ երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, սկսել են Հայաստանի ռազմականացման ծրագիրը:
«Հայաստանը Ֆրանսիայից գնում է «Միստրալ» փոքր հեռահարության ռադիոտեղորոշիչ համակարգեր և հրթիռներ: Մենք հետևողականորեն զգուշացրել ենք անդամ երկրներին, այդ թվում Ֆրանսիային, չաջակցել անջատողականությանը Ադրբեջանի տարածքում, չխրախուսել հայկական ռևանշիզմը կամ աշխարհաքաղաքական խաղերը մեր տարածաշրջանում»,- ասել է Հաջիևը: