Thursday, 30 11 2023
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը
Հայաստանին մերժելու և Ռուսաստանի հավաքականն ընտրելու «խերը»
Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում
Հայաստանի հավաքականի արժեքն այսօր․ Որքան ենք զիջում Վրաստանին
Ինչու Մխիթարյանը չշնորհավորեց Հայաստանի հավաքականին…

Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին

«Պատմությունները երբեք չեն կրկվում: Մենք նախորդ խաղում հաղթեցինք Ուելսին, իսկ առաջիկա խաղը կլինի այլ պատմություն: Հաղթելու տարբերակներ միշտ կան, բայց մարզիչները չեն խոսում դրանց մասին։ Լավ խաղի ակնկալիք ունեմ, հույս ունեմ, որ տղաները կուրախացնեն երկրպագուներին: Լատվիայի դեմ խաղում տրամադրվածությունն ինձ դուր չէր եկել: Ես ուզում էի, որ նրանք հավաքված ու կենտրոնացած լինեին, բայց մեր խաղացողները ինքնավստահ, կազմակերպված ու կարգապահ չէին։ Բացի այդ, այնտեղ խնդիրներ ունեցանք մարզադաշտի հետ, նախավարժանքի հնարավորություն չունեինք: Ռիգայում խաղադաշտ էինք եկել սպիտակ մարզաշապիկով, խաղի ավարտից հետո սակայ ֆուտբոլիստներից որեւէ մեկի մարզաշապիկը չէր կեղտոտվել, դա նշանակում է մենք լավ չէինք պայքարել: Ուելսի խաղից առաջ տղաներին ասել եմ, որ այս խաղով պատմության մեջ մտնելու հնարավորություն ունեն, որ պետք է ամեն ինչ անել երկրպագուների համար, սեփական խաղադաշտում հաղթելու համար: Պետք է պայքարենք ամեն սանտիմետրի համար, ամենակարեւորն այն է, որ չզիջենք անհատական պայքարում: Տղաները գտնվում են շատ լավ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2024 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան-Ուելս հանդիպումը։ Խաղ, որը լինելու է համայն հայության ուշադրության կենտրոնում։ Այս պահին Հայաստանի ազգային թիմը չորրորդն է ենթախմբում և ժամեր անց կարող է կարևորագույն քայլ կատարել դեպի մեծ նպատակ։ Մեր հավաքականը մոտիվացված է և ունի երկրպագուների աննախադեպ աջակցություն: Այուամենայնիվ, Ուելսին հաղթելու գլխավոր նախապայմանը անկախ քաղաքական տարաձայնություններից և հայացքներից, մեկ մարդու պես տղերքի կողքին կանգնել է։ Յուրաքնչյուր երկրպագու, յուրաքանչյուր հայ Երևանից թե Փարիզից, Լոս Անջեցելսից թե Թեհրանից պետք է անթերի կատարի 12-րդ խաղացողի պարտականությունը։ Վճռորոշ՝ կարևորագույն խաղերում մրցակցին մենք կարող ենք հաղթել ունենալով այդ մեկ խաղացողի առավելությունը։ Այսօր խաղադաշտ դուրս եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր հերթին պարտավոր է ապացուցել, որ մեր հավաքականում դրական փոփոխություն, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը պետք է գիտակցի, որ խաղից հետո հաշվետու է երկրպագուին:

Սա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղում մեր հավաքականը պարտավոր է հաղթել: Պարզապես պետք է խաղալ այնպես, որ սեփական խղճի առաջ մաքուր լինելով, պարզ ճակատով կարողանաս շնորհակալություն հայտնել աջակցության համար: Ցավոք, եղել են նախադեպեր, երբ մեր ֆուտբոլիստները «գլուխները կախ» շտապել են դեպի ավտոբուսը: Ինչևէ, եղած եղած է, և հիմա ժամանակը չէ խոսելու նեգատիվ երևույթների մասին, որոնք անցյալում են: Վերջին օրերին շատ էր խոսվում գլխավոր մարզչ Ալեքսանդր Պետրակովի դերի մասին: Այո, մարզչից շատ բան է կախված, և կան մասնագետներ, որոնք կարճ ժամանակում բարձր արդյունքներ են ապահովել:

Այս պահին, սակայն, մեր իրականությունում առաջնահերթը ֆուտբոլիստների ենթագիտակցությունն է: 2007 թվականին Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հանդիպումներ անցկացրեց Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ներդրեցին ողջ ներուժը և, կարելի է ասել, գլխից վեր ցատկեցին: Այդ հանդիպումներում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ լուսահոգի մարզիչ Յան Պորտերֆիլդն էր, որը տառապում էր քաղցկեղով, սակայն ծանր վիճակում, մահվան շեմին կանգնած էր Հայաստանի հավաքականի կողքին: Այսօր այն բացառիկ դեպքերից է, երբ հասարակությունը կանգնած է ազգային հավաքականի կողքին:Այսօր մեր ֆուտբոլիստներն ունեն հնարավորություն՝ ապացուցելու, որ հասարակության մի մասնիկն են: Քննությունը պատշաճ կերպով հանձնելու համար կան նախադրյալներ: Այո, կան կադրային որոշ խնդիրներ։ Նման խնդիրներ լինելու են միշտ: Այսօր մեր խնդիրն է ոչ թե խնդիրների մասին հիշատակելը, այլ խնդիրները հաղթահարելով արդյունքի հասնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում