Wednesday, 29 11 2023
Խաղաղության միակ գրավականը ռազմական պարիտետ ստեղծելն է
Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ. «Հրապարակ»
Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը. «Հրապարակ»
«Հեզբոլահը» նախահարձակ չի լինի. Լիբանանում հստակ որոշում կա չընդարձակելու պատերազմը
ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն անվտանգությունը. «Հրապարակ»
Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ է. «Ժողովուրդ»
Աղմկոտ գործ կառավարող մեծամասնության շարքում
Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին
Աշտարակ-Երևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու գործարար Նագիբ Սավիրիսին քննարկել են ՀՀ անվտանգային խնդիրներն ու ԼՂ-ից տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները
00:45
Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 1 տարով երկարաձգել ԵՄ էներգետիկայի ոլորտի արտակարգ քայլերը
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից կատարվել է գողություն
ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում
00:10
Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին
Դատախազությունը պահանջում է բռնագանձել
00:00
Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք
Հայաստանը չունի այլընտրանք, քան մերձենալը Արևմուտքին. մյուս տարբերակները բերելու են կորուստներ
23:45
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը զգուշացրել է, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է
Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրող է զոհվել
23:15
Tesla-ն դատի է տվել Շվեդիային
Սփուռքը պետք է վերջապես հասկանա, որ կարող է նեցուկ լինել Հայաստանին, բայց ոչ՝ պայմաններ թելադրող
23:00
Արգենտինայի նորընտիր նախագահը որոշել է հուդայական դառնալ
«Առանց ուժեղ Ռուսաստանի հնարավոր չէ կայուն աշխարհակարգ»․ Պուտին
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հյուսիսում հրադադարի խախտման մասին
«Վերջակետ» Դավիթ Գրիգորյանի հետ

ԵՊՀ նկուղային հարկում հայտնաբերվել է 73-ամյա աշխատակցի դին. հրդեհի առթիվ հարուցվել է վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ըստ ստացված ահազանգի՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։

Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոցից է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։

Դեպքի վայրում՝ նշված ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Ձևավորվել է քննչական խումբ, սկսվել է նախաքննություն։

Ներկա պահին քննիչները դեպքի վայրում են՝ իրականացվում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհրաժեշտ այլ անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ՝ կատարվածի պատճառները, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս հանդես կգա պաշտոնական տեղեկատվությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում