Wednesday, 29 11 2023
Աղմկոտ գործ կառավարող մեծամասնության շարքում
Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին
Աշտարակ-Երևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու գործարար Նագիբ Սավիրիսին քննարկել են ՀՀ անվտանգային խնդիրներն ու ԼՂ-ից տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները
00:45
Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 1 տարով երկարաձգել ԵՄ էներգետիկայի ոլորտի արտակարգ քայլերը
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից կատարվել է գողություն
ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում
00:10
Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին
Դատախազությունը պահանջում է բռնագանձել
00:00
Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք
Հայաստանը չունի այլընտրանք, քան մերձենալը Արևմուտքին. մյուս տարբերակները բերելու են կորուստներ
23:45
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը զգուշացրել է, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է
Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրող է զոհվել
23:15
Tesla-ն դատի է տվել Շվեդիային
Սփուռքը պետք է վերջապես հասկանա, որ կարող է նեցուկ լինել Հայաստանին, բայց ոչ՝ պայմաններ թելադրող
23:00
Արգենտինայի նորընտիր նախագահը որոշել է հուդայական դառնալ
«Առանց ուժեղ Ռուսաստանի հնարավոր չէ կայուն աշխարհակարգ»․ Պուտին
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հյուսիսում հրադադարի խախտման մասին
«Վերջակետ» Դավիթ Գրիգորյանի հետ
Ու՞մ անունից է Բաքուն Վաշինգտոնին նախապայման առաջարկում
«Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է 2 օրով
21:40
Եգիպտոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Կատարում կքննարկեն Գազայում զինադադարի երկարաձգման հարցը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. դեսպան Մկրտչյան
21:20
Բորելը հայտարարել է, որ Լավրովի հետ չի հանդիպի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում
21:10
Ֆինլանդիան մինչև դեկտեմբերի 13-ը ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը, բացառություն կարվի միայն բեռնատարների համար
Ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա խիստ վարչարարությունից. հայտարարություն
20:50
Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 1 տարով երկարաձգել ԵՄ էներգետիկայի ոլորտի արտակարգ քայլերը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ինգուշեթիայից Հայաստան ժամանած Ֆատիմա Ահմադի Զուրաբովայի գործի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով մանրամասներ է հայտնել Ինգուշեթիայից Հայաստան ժամանած Ֆատիմա Ահմադի Զուրաբովայի գործի վերաբերյալ:

«2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023 թ. նոյեմբերի 8-ին ժամը 15:30-ի սահմաններում իր ընկերոջ եղբոր դուստր Ֆատիմա Ահմադի Զուրաբովան Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ:

Փաստի առթիվ 2023 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (տվյալ պահին անհետ կորելու հիմքով), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔվ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:

Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան: Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում: Նշել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել:

Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում: Վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով»,- նշված է գրառման մեջ:

Վերոնշյալ վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում