Wednesday, 21 02 2024
15:50
Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով կա մի քանի զոհ
Ուղիղ․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և ԵՄ դեսպանի ասուլիսը
Առողջապահության և ԿԳՄՍ նախարարները հրաման են ստորագրում՝ հետբուհական կրթական ծրագրի ներդրման մասին
15:30
Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել երկու անձի
Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
Մոսկվան կհանձնի՞ ադրբեջանցի վայրագին Հայաստանին
Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծության մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ուղիղ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառում
14:30
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները մարտին կառավարության շաթդաուն են կանխատեսում
14:15
Ադրբեջանցի բլոգերը պնդում է, որ Մոսկվայում իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով
14:12
Հայտնի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով է հետախուզվել Զեյնալլին
Լրագրողներին Եռաբլուրում հայհոյած Շահրամանյանի թիկնապահը ձերբակալված է
Օքսֆորդն ավարտածը չի գա, 200 հազ.-ով աշխատի. ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմ է պետք
14:00
Ուկրաինայի պատերազմի հետևանքով գերմանական տնտեսությունը առնվազն 200 մլրդ եվրոյի կորուստ է կրել
ՌԴ-ում «Ազատություն» ռադիոկայանը ներառվել է անցանկալի կազմակերպությունների ցանկում
Էրեբունի թանգարանի անկյունը՝ «Էրմիտաժում»
Զեյնալլիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում. ՆԳՆ
Ամասիայում 25-ամյա երիտասարդը գողացել է «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը և նվագարկիչը
Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի մայրը դիմել է դատարան
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելը հարված է հասցրել Գազայում իրենց ապաստարանին
12:45
Պակիստանի երկու առաջատար կուսակցությունները կոալիցիա կազմելու շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել
Գեղարքունիքի բնակիչները փակել են ճանապարհը
12:28
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրեն Պապիկյանը ևս մեկնել էլ Փարիզ
Շահրամանյանի թիկնապահը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով
12:15
Հնդկաստանում դժգոհ ֆերմերները վերսկսում են երթը դեպի Նյու Դելի

Ծովասար գյուղի մշակույթի տան սաները Բարության միջազգային օրը նշանավորել են արցախցի ընտանիքին օժանդակելով

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մշակույթի տան գեղարվեստական խմբի սաները, արձագանքելով Բարության միջազգային օրվա խորհրդին, տնօրեն Հասմիկ Հայրապետյանի գլխավորությամբ հանդես են եկել բարի եւ օրինակելի նախաձեռնությամբ՝ այցելելով Արցախի Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղից բռնի տեղահանված եւ Ծովասար գյուղում ապաստան գտած Նազարյանների ընտանիքին։

Ինչպես տեղեկացրեց Ծովասարի մշակույթի տան տնօրեն Հասմիկ Հայրապետյանը, գեղարվեստական խմբակի սաներն ամենայն սիրով ու ոգեւորությամբ հավաքել եւ պատրաստել են սննդամթերքներով ու անհրաժեշտ պարագաներով լի փաթեթներ եւ այցելեցին բռնի տեղահանված արցախցիներ Գագիկ եւ Լուսիա Նազարյանների ընտանիքին, ովքեր հաստատվել են Ծովասար գյուղում, անվանի մանկավարժ, լուսահոգի Վարազդատ Նազարյանին պատկանող բնակարանում, անհատույց կերպով։

«Հանձնելով փաթեթները, երեխաները փորձեցին նաեւ իրենց երգ ու պարով սփոփել ու մեղմել նրանց հոգու ցավը։ Նազարյանների ընտանիքը Ծովասար է եկել 2023 թվականի սեպտեմբերի վերջերից, ութ շնչից բաղկացած ընտանիքով։ Նրանք Արցախում զբաղվել են գյուղատնտեսությամբ, մշակել մեծ տարածք զբաղեցնող այգիներ, պահել խոշոր ու մանր եղջերավոր անասուններ։ Նրանց ավագ որդին ավտոմեքենաներ նորոգող հայտնի արհեստավոր է եղել ու այժմ իր մասնագիտությամբ արդեն աշխատանք է գտել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ իր կնոջ ու երեք երեխաների հետ վարձով այնտեղ բնակության տեղափոխվելով։ Իսկ Նազարյան ամուսիններն ու իրենց կրտսեր որդին մնում են Ծովասարում։ Ի դեպ, Նազարյան ամուսինների մտքից ոչ մի ակնթարթ դուրս չեն գալիս իրենց տունը, հայրենի գյուղը, հարազատ մարդիկ, այգիները, անասունները։ Նրանք սրտի դողով են հիշում այն ամենը, ինչ կապված է իրենց հայրենի աշխարհի հետ։ Նազարյանները Ծովասարում շրջապատված են ամենայն հոգատարությամբ»,-ներկայացրեց Հասմիկ Հայրապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում