«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «096» կոդով Beeline բջջային ցանցի հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի մասին: Ինչպես հայտնում է ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հեռախոսահամարը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այն հաճախորդներն, ովքեր www.beeline.am կայքում լրացրել են «096» կոդով հեռախոսահամար գրանցելու համապատասխան հայտը, կարող են ձեռք բերել ամրագրած համարը մինչև 2010թ-ի դեկտեմբերի 9-ը ներառյալ: