Thursday, 29 02 2024
01:00
Թրամփը մտավոր ունակությունների ստուգման թեստ է հանձնել
00:53
Պետդեպը չի արձանագրում ՌԴ կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ
00:51
«Ուկրաինայում չեն լինի ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորքեր»․ Շոլց
00:30
«Եթե Ուկրաինան տապալվի, ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պայքարի դուրս գալ Ռուսաստանի դեմ»․ Պենտագոնի ղեկավար
Հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ․ իտալացի պատգամավորը՝ Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին
Հնդկաստանի քաղաքացիները ծեծկռտուք են սարքել, նրանցից մի քանիսը որոնվում են
Բյուրական գյուղում տնակ և 1000 քմ խոտածածկույթ է այրվել
Արարատ Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
Կառավարության առաջարկած «3 միլիոնը» արցախցիներին հիասթափեցրել է
Եղբայրները վիճել են, այդ թվում դանակներով, նրանց տեղափոխել են հիվանդանոց
Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները. Բեռլինը շտապեցնում է
Որդին ձեռքերով, ձեռնափայտով ծեծել Է հորն ու հափշտակել 59 հազար դրամ
Ալիևը կիրառում է Սերբիայի մեխանիզմը. ձգձգելով բանակցությունը հասունացնել պատերազմ
Ռուսական մեդիան ինքնատիրապետումը նորից կորցրել է. «ալիքը փոխելու» ժամանակը
ՀԱՊԿ-ը կարող է քանդվել ոչ միայն Հայաստանի ձեռքով
Բաքուն իր դեմ բարձրացած ալիքը փորձում է կանգնեցնել. իսկ այն առայժմ միայն ուժեղանում է
Մոսվկայում մենաստանում հրդեհ է բռնկվել
Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է
Պուտինի «մերկությունը». կայցելի՞ նա Թուրքիա
Էդմոն Մարուքյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում
Մոսկվայում տղամարդը կրակ է բացել շտապօգնության մեքենայի մեջ
«Վանաձոր» ՔԿՀ-ում պահման պայմանների պատճառով հացադուլ է հայտարարել 53 դատապարտյալ
Ասում են՝ քոլիկները քանդեք. դե ձեր դղյակները չունենք. Նորքում լարված էր
Նոր թեժ կետ եւ ազդեցության նոր ալիք դեպի Կովկաս
20:50
Բրիտանիան կարող է վաճառել իր ավիակիրը
Իր 3 երեխաների նկատմամբ նախ ինքն էր սեռական ոտնձգություն կատարել, հետո փողի դիմաց հանձնել ընկերոջը
Ներկայիս Ալիևին ստեղծել է ՀՀ թշվառ քաղաքական էլիտան
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպանին
Քասախում սպանության և այլ հանցագործության վերաբերյալ վարույթով երեք անձ կալանավորվել է

ԱՄՆ-ն հետևում է ՀՀ սահմանին Ադրբեջանի զինված ուժերի և զինամթերքի տեղաշարժերին

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկմանն ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ կկենտրոնանան 3 ուղղությունների վրա՝ ինչպես են հոգ տանելու սեպտեմբերին իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց նկատմամբ, ինչպես են աջակցելու Հայաստանին և ինչպես են հասնելու խաղաղության։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում այս հակամարտությունը ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ներգրավվածության ժառանգությունն է:

«Մենք գործ ունենք դարեր ի վեր այդ դերակատարության հետ, խոսքը հատկապես վերջին երեք տասնամյակի մասին է: ԼՂ-ից հեռացել է ավելի քան 100 հազար մարդ, ուստի պնդում ենք, որ նրանք պետք է հասանելիություն ունենան այդ տարածաշրջանին, եթե ցանկանան»,- նշել է նա։

Օ՛Բրայենի խոսքով՝ իրենք աշխատում են այդ ուղղությամբ և ուզում են, որ ԼՂ հայերն ընտրության իրավունք ունենան։

«Բացի այդ, Միացյալ Նահանգները՝ պետքարտուղարի հանձնարարությամբ, համապարփակ և թափանցիկ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ։ Մենք անկախ հետաքննողներ ենք վարձել, նաև մեր հետաքննողներն ունենք, որոնք տեղում աշխատում են, կան տեղեկություններ հասարակական կազմակերպություններից, և երբ զեկույցը պատրաստ լինի, արդյունքները բաց կներկայացնենք։ Ժամկետներ չեմ կարող ասել»,- նշել է նա։

Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է նաև, որ աշխատում են Հայաստանին աջակցելու հարցում։ «Կարծում եմ՝ մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել այս դժվարին իրավիճակը։ ԵՄ-ի հետ աշխատում ենք՝ Հայաստանին առաջիկա ամիսների ընթացքում աջակցություն առաջարկելու ուղղությամբ»։

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը տեղեկացրել է, որ աշխատում են նաև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

«Առաջիկա երկու շաբաթը հույժ կարևոր է լինելու այս առումով կողմերի պատրաստակամությունն ստուգելու համար: Բանակցություններում ամենադժվարն «այո» ասելն է: Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունները բնականոն չեն կարող շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք, ուստի չեղարկել ենք մի քանի բարձր մակարդակի այց, դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները»,- նշել է նա:

Օ՛Բրայենը հավելել է, որ ուժի կիրառումն անընդունելի է։ «Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։ Այլ ճանապարհներով ստեղծված միջանցքներն արագ արձագանք կստանան և հաջողությամբ չեն պսակվի։ Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ նման մտադրություններ չունեն։ Մենք հետևում ենք զինված ուժերի և զինամթերքի տեղաշարժերին։ Ոչ մի արտառոց բան չենք նկատել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում