Saturday, 24 02 2024
Գնալով ուժեղանում է Հայաստանի դերը տարածաշրջանային գործընթացների վրա
-
21:30
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար
Սպառնալիքի լեզուն անընդունելի է․ ՀՀ-ն թույլ չի տա, որ իր հետ խոսեն նման լեզվով
ՀԱՊԿ գլոբալ «սառեցումը»
20:45
Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա հանդիպումները. Վատիկան
20:30
Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը
20:15
Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
20:00
Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել
19:45
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն
Հիմնանորոգված Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերին. կկազմակերպվի նաև Մյուռոնօրհնության արարողություն
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. վերջինիս մեղադրանք է ներկայացվել
18:30
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները չեն գնացել Բելառուս
Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի թեկնածու
Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին
Վիճաբանություն, ծեծ Փարպեցու փողոցում. 57-ամյա տղամարդը մահացել է
Պետք չէ թերագնահատել Հայաստանի հնարավորությունները՝ այն, ինչ նա կարող է տալ ԵՄ-ին
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Իրանը Հայաստանի հետ մտադիր է վարել «3+3»-ից անկախ քաղաքականություն
Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
72 տոկոս հայրենադարձություն՝ Իգործ ծրագրով․ մի մասը կառավարման մարմիններում են աշխատում
17:09
Զայրացած ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը
Զելենսկիի «հայտնությունը»
Սևան-Երևան ավտոճանապարհին այրվել է վագոն-տնակ
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը
Մեծամորի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերեցին գողացված մեքենան
16:00
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ
15:45
Չինաստանում շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 զոհ և մի քանի տասնյակ վիրավորներ կան
15:30
Ես չեմ կասկածում, որ ուկրաինացիները կհաղթեն. Բորիս Ջոնսոն

Հայաստանն ու ՀԱՊԿ-ը «Մեծ խաղում»

«Մենք մեր անվտանգային հարաբերությունները դիվեսիֆիկանացնում ենք, որովհետև անվտանագային ոլորտում մեր գործընկերները, այդ թվում օբյեկտիվ պատճառներով մեզ չեն կարողանում զենք-զինամթերք վաճառել: Ռազմավարական առումով, մենք քաղաքականության որևէ փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել, կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը», Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանա-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով ՀԱՊԿ Վեհաժողովին չմեկնելու որոշման վերաբերյալ հարցին:

Փաշինյանը հայտարարել է, որ այդ որոշումով Հայաստանը թե ՀԱՊԿ գործընկերներին է տվել մտածելու ժամանակ, թե իր համար է վերցրել մտածելու ժամանակ՝ ինչ անել առկա խնդիրների հետ: Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ Հայաստանի քաղաքականությունը ՀԱՊԿ առնչությամբ ներկայումս կրում է մարտավարական բնույթ, իսկ ռազմավարության առնչությամբ դեռեւս չկան որոշումներ: Ըստ էության սա այն է, ինչի մասին ինքս խոսում եմ տեւական ժամանակ, նշելով, որ ՀԱՊԿ հանդեպ Հայաստանի քայլերը կրում են մարտավարական բնույթ եւ թելադրված են ընթացիկ անվտանգային խնդիրներ, օպերատիվ անվտանգային խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ: Ռազմավարական խնդիրները ունեն շատ ավելի ընդգրկուն եւ խորքայինբ բնույթ եւ ռազմավարական իմաստով, ինչպես դարձյալ առիթ եմ ունեցել ասելու ընդհուպ տարիներ առաջ, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունը գործնականում «ոչինչ» է այն մեծ խաղի կամ գործծընթացի համատեքստում, որ աշխարհակարգային ներկայիս դիմակայության կամ պարզապես համաշխարհային պատերազմի ռեժիմով ծավալվում է եվրասիական անվտանգության համակարգի ճարտարապետության շրջանակում:

Մեծ հաշվով, այստեղ է աշխարհաքաղաքական ազդեցությունների համար պայքարի գլխավոր ուղղությունը, որի նախանշանները ձեւավորվում են ամենեւն ոչ առաջին տարին: Դեռեւս մի քանի տարի առաջ ԱՄՆ բարձրաձայնեց «մերձավորարեւելյան ՆԱՏՕ»-ի գաղափարը, իսկ ՀԱՊԿ անդամ առանցքային պետություններից մեկի՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեռեւս 2018 թվականին է բարձրաձայնել Եվրասիական անվտանգության կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Այդ բարձրաձայնումներն ուղիղ իմաստով չեն ստացել հաստատուն զարգացում եւ շարունակություն, բայց դա ամենեւին ոչ այն պատճառով, որ տեղ չեն գտել միջազգային օրակարգում:

Հակառակը, ներկայիս աշխարհակարգային մեծ դիմակայությունը կամ համաշխարհային պատերազմը ըստ էության հենց այն մասին են, որ անվտանգության համակարգերի վերափոխումն ու վերակառուցումը առանցքային են միջազգային օրակարգում, առավել եւս եվրասիական մեծ ռեգիոնում, որտեղ են ոչ միայն բնական ռեսուրսային պաշարների մմի մեծ մասը, այլ նաեւ տարիներ ի վեր կենտրոնացել են նաեւ ֆինանսատնտեսական ահռելի ռեսուրսներ: Հայաստանի եւ ՀԱՊԿ հարաբերության ռազմավարական ասպեկտը պետք է դիտարկել հենց այդ իրողությունների համատեքստում եւ խոսելով այն մասին, որ Հայաստանը չի հայտարարելու ռազմավարական որոշումների մասին, Հայաստանի վարչապետ Փաշինյանը թերեւս ազդարարում է հենց այն հանգամանքը, որ ռազմավարական ասպեկտում ներկայումս տեղի են ունենում պրոցեսներ, որոնք աչքի են ընկնում առավելապես անորոշության եւ անկանխատեսելիության հատկանիշով ու հեռանկարով, ըստ այդմ Հայաստանի գերխնդիրը ներկայումս այդ գործընթացների հետեւանքով առաջացող օպերատիվ-մարտավարական անհրաժեշտությունները «ծածկելն» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում