Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 74 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում պարտություն կրեց թուրք Սելչուկ Չեբիից, սկայան հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար. թուրք ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ:
Բրոնզե մեդալի համար պայքարի առաջին գոտեմարտում հայ ըմբիշն արդեն հաղթել է հույն Պետրոս Մանոուլիդիսին:
Այժմ անհրաժեշտ է, որ Արսենը հաղթի նաև Սլովենիայի ներկայացուցիչ Ջուրե Կուհարին, որ ապահովի 5-րդ հորիզոնակաը, ինչը նաև օլիմպիական ուղեգիր է: