Monday, 04 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք

Նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպման տոսմերը սպառված են։ Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին տեղի ունեցած աշխարհի առաջնության բրոնզ մեդալակիր Խորվաթիայի դեմ մրցավեճի համեմատ ֆուտբոլի ֆեդերացիան զգալի բարձրացրել էր տոմսերի գները։ Այս որոշումը զայրույթի լայն ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Փորձելով հիմնավորել այս քայլը ՀՖՖ-ն հանդես էր եկել հայտարարությամբ նշելով, որ գները բարձրացնելով պայքարում է տոսմերը վերավաճառողների և այսպես կոչված սև շուկայի դեմ։ Խորվաթների դեմ հանդիպման տոսմերն արժեին 1000-10000 հազար դրամ, իսկ առաջիկա խաղի համար դրանք վաճառվեցին 1000-16000 դրամով։ 1000 դրամանոց տոսմերը հյուսիսային և հարավային տրիբունաների ցածր կարգերում են և վաճառվել են քիչ քանակով։ Մեծ հաշվով նշված տրիբունաների տոսմերը թանկացել են երեք անգամ։ Արևելյան տրիբունայի տոմսերը սեպտեմբերին վաճառվում էին 3000-5000 հազար, իսկ այժմ 5-12․000 դրամով։

Արևմտյան տրիբունաների տոմսերն էլ արժեն 10000-16․000 դրամ, մինչդեռ սեպտեմբերին առաջ դրանք վաճառվել էին 8000-10․000 դրամով։ Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը դեռևս տեսական հնարավորություն ունի դուրս գալու Եվրո-2024-ի ընտրական փուլ, ուստի Ուելսի դեմ խաղի շուրջ կա ինտրիգ։ Չմոռանանք, որ խորվաթների դեմ խաղից առաջ Հայաստանում ֆուտբոլի տոմսերի գնի նոր ռեկորդ էր գրանցվել։ Արևելյան և արևմտյան տրիբունայի տոմսերը վերավաճառվել էին մինչև 150 հազար դրամով։ Հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերն էլ սև շուկայում արժեին 30-60 հազար դրամ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հուլիսի 3-ին էր սկսել այս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Րոպեներ անց, երբ երկրպագուները տեղեկացել էին տոմսերի վաճառքի մասին, tickets.ffa.am կայքը խափանվել էր։ Այնուհետև, հուլիսի 6-ին Հայկական ֆուտբոլի պատմության ռեկորդ գրանցվեց։ Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին մոտ 5 ժամվա ընթացքում։ Վաճառքի օրը կայք կարելի էր մտնել մեծ դժվարությամբ։ Մուտք գործելու համար անհրաժեշտ էր էջը տևական ժամանակ թարմացնել։ Բազմաթիվ երկրպագուների այդպես էլ չէր հաջողվել գնել տոմս։ Տեղի ունեցածը մեծ աղմուկ և դժգոհություն էր առաջացրել ֆուտբոլասերների շարքերում։ Մի մասը մեղադրում էր ֆեդերացիային, վաճառքը պատշաճ կերպով չկազմակերպելու համար։ Շատերն էլ դժգոհում էին, որ տոմսերի զգալի մասը գնել են վերավաճառողները։ Չմոռանանք նաև, որ հունիսի 19-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Լատվիա խաղի 1000 դրամանոց տոսմերը սև շուկայում վաճառվում էին 15-20 հազար դրամով։

Բնական է, որ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հետ խաղի տոսմերը սև շուկայում վաճառվեցին ավելի թանկ։ Խորվաթիայի դեմ խաղից հետո ՀՖՖ-ն թանկացրեց տոմսերի գները, սակայն հանդիպումից 5 օր անց դրանք սպառվեցին։ Ֆուտբոլի ֆեդերացիայի տոմսերի թանկացման որոշման շուրջ բազմիցս ենք խոսել։ Հիմա փորձենք հասկանալ թե ինչ իրավիճակ է տիրում տոմսերը սպառվելուց հետո։ Մինչև տոսմերի սպառվելու մասին ՀՖՖ-ի հայտարարությունը Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերն արդեն իսկ հայտնվել էին սև շուկայում։ Տարբեր սոցիալական հարթականերում 1000 դրամանոց տոսմերը վաճառվում էին 7-8 հազար դրամով։ Հյուսիային և հարվային տրիբունաների 3000 դրամ արժողության տոսմերը վաճառվում էին 10-15 դրամով։ Արևելյան և արևմտյան տրիբունաների տոմսերն էլ արժեն 20-30 հազար դրամ։ Հավանական է, որ առաջիկա օրերին և մասնավորապես խաղի օրը տոսմերի գները զգալիորեն աճեն։

Մեր տեղեկություններով խաղի նախօրեին Երևան են ժամանելու հազարավոր Ուելսցի երկրպագուներ։ Այո այսօրվա իրավիճակը չես համեմատի Խորվաթիայի դեմ խաղի շուրջ ստեղծված քաոսի հետ, բայց․․․։ Տոմսերի գնային նման քաղաքականություն վարելու պարագայում լարված իրավիճակներ կարող են ընդհանրապես չլինել։ Վստահ ենք, եթե Ուելսի խաղի շուրջ չլիներ ինտրիգ մեր հավաքականը մարզադաշտում կպայքարեր ոչ լեցուն տրիբունաների ներքո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում