Wednesday, 28 02 2024
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
19:10
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում
Երկրաշարժ Թուրքիայում. այն զգացվել է նաև Հայաստանում
Սերժ Սարգսյանը իր կենցաղային հարցերով անընդհատ նամակ կարող էր գրել, վերահաս արհավիրքի մասին՝ ոչ
Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ն հեղաշրջման փորձեր է արել ՀՀ-ում, հիմք, փաստ չունի. Զախարովա
18:20
ԵՄ-ն 2023 թվականին գրանցել է ապաստանի ստացման ռեկորդային թվով դիմումներ
18:10
Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից
18:10
Տեխասի նահանգապետն արտակարգ դրություն է սահմանել սաստիկ անտառային հրդեհների պատճառով
Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
«ՀԵՑ»-ը տուգանվեց տասը միլիոն դրամով. ՀԾԿՀ
18:04
Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին
18:02
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Իսրայել-Համաս գործարքը դեռ բանակցության փուլում է
Քաղաքական մեռելահարցուկի մասին
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում
Հարկելու կառավարության մոտիվացիան սերն է. Փաշինյան
17:49
ՌԴ-ն փորձարկել է մարտավարական միջուկային զենքի կիրառումը. Financial Times
Կտրականապես չենք ընդունում Երևանի մեղադրանքները ՀԱՊԿ անգործության վերաբերյալ. Զախարովա

Վրաստանի վերաբերյալ կարեւոր որոշում. Հայաստանը պետք է լինի պատրաստ

Ես Վրաստանի վարչչապետին կշնորհավորեմ Եվրոպայի Խորհրդի որոշումից հետո, Փարիզի խաղաղության կոնֆերանսում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ պանելային քննարկմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Վրաստանին ԵՄ անդամության կարգավիճակի տրամադրումը մեծ նշանակություն ունեցող հանգամանք է, որին Հայաստանը հետեւում է ուշադրությամբ: Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովը օրերս եզրակացություն տվեց ԵԽ համար, որ Վրաստանին արժե տրամադրել ԵՄ անդամության կարգավիճակ: Վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրոպայի Խորհուրդը՝ դեկտեմբերին, Եվրամիության երկրների ղեկավարների մակարդակով: Արդյո՞ք որոշման դրականությունը երաշխավորված է, թե՞ Հայաստանի վարչապետը խուսափելով Վրաստանին վաղօրոք շնորհավորելուց, ակնարկում էր, որ կարող են լինել նաեւ անսպասելի զարգացումներ:

Այն, որ այսօր աշխարհում իրավիճակ է փոխվում ոչ թե ամեն օր, այլ ըստ էության ամեն ժամ, կասկածից վեր է: Հետեւաբար, տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանի հանդեպ որոշման երաշխավորվածությունն առնվազն 100 տոկոս չէ: Օրինակ, ՆԱՏՕ հուլիսյան վեհաժողովին ընդառաջ եղան հայտարարություններ այն մասին, որ Թուրքիան ի վերջո վավերացնելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամությունը, ՆԱՏՕ ԳՔ հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ կնպաստի, որպեսզի խորհրդարանը վավերացնի Շվեդիայի անդամությունը: ՆԱՏՕ Վեհաժողովից հետո սակայն իրավիչակը զարգացավ ոչ թե դեպի այդ հայտարարությունների իրագործում, այլ հակառակը, եւ համենայն դեպս մինչ այժմ Թուրքիան չի վավերացրել անդամությունը, իսկ հարցն էլ ըստ ամենայնի քաղաքական իմաստով մնացել է Գազայի «ավերակների տակ», այսինքն գոնե առայժմ մղվել է երկրորդական պլան:

Հետեւաբար, իսկապես շատ բարդ է ասել, թե ինչ որոշում կլինի Վրաստանի հարցով դեկտեմբերին, երբ հավաքվեն ԵՄ առաջնորդները: Թեեւ մեծ հաշվով, Վրաստանին անդամության կարգավիճակի տրամադրումը ըստ էության չի ենթադրում իրադրության ռազմավարական փոփոխություն: Կարգավիճակի տրամադրումը նոր աստիճան է, որը սակայն չի ենթադրում առանձնապես նոր իրողություններ, չննայած անշուշտ կարեւոր քաղաքական աստիճան է: Կասկածից վեր է, որ Եվրահանձնաժողովի այդ որոշման առանցքում Վրաստանում 2024 թվականին սպասվող խորհրդարանի ընտրությունն է եւ այդ գործընթացում Եվրամիության դիրքերի ամրացումը: Ընդհանրապես, Վրաստանը ժամանակի ընթացքում հայտնվելու է աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի թիրախում, հաշվի առնելով այն, որ գտնվում է փաստացի երկու առանցքային գոտու կամ ռեգիոնի «սահմանագծին»՝ սեւծովյան ավազան եւ Կովկաս:

Այդ հանգամանքը բարձրացնում է Վրաստանում ապակայունացման ռիսկերը, ինչի հանդեպ բնականաբար չափազանց զգայուն երկրներից մեկը Հայաստանն է: Այդ իմաստով, անշուշշտ ուշադրությամբ հետեւելով Վրաստանին ԵՄ անդամության կարգավիճակի տրամադրման գործընթացին, Երեւանին այդուհանդերձ անհրաժեշտ է դիրքավորվել ոչ թե դրանից բխող ոգեւորության դաշտում, առավել եւս, որ Եվրամիությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մասով ունի բոլորովին այլ չափումներ, այլ թերեւս պատրաստվել Վրաստանի ուղղությամբ դիմակայության հնարավոր սրացումներին: Եթե դրանք չլինեն, դա արդեն Հայաստանի համար իրական ոգեւորության առիթ է, բայց պետք է պատրաստվել անգամ վատթար սցենարների, հաշվի առնելով Հայաստանի համար Վրաստանի լոգիստիկ նշանակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում