
Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին, իսկ Արևմուտքն Իսրայելի հետ վարվում է ինչպես «քմահաճ երեխայի»: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Գազայի վերաբերյալ ՄԱԿ – ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ Իսրայելին աջակցող երկրները փոքրամասնություն են կազմում», – հավելել է նա:
Էրդողանը նաև կոչ է արել հետաքննել միջուկային զենքի հարցը, որի առկայությունը ճանաչվել է Իսրայելի նախարարների կողմից «Եթե այդպիսիք կան, դրանք պետք է բացահայտվեն: Բացի այդ, իր հողը պաշտպանող ՀԱՄԱՍ – ին չի կարելի օկուպանտ համարել»- ասել է Էրդողանը: