Thursday, 18 04 2024
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը

Բրյուսելը փորձում է համոզել Երեւանին. ի՞նչ է հավաստիացրել Փարիզը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու Եվրամիության հատուկ ներկայացուցիչը քննարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպման հնարավորությունը՝ ԵԽ նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո: Եռակողմ այդ հանդիպումը սպասվում էր հոկտեմբերի վերջին, սակայն նույն Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Ալիեւը «ժամանակի սղության» պատճառով հրաժարվել է հանդիպումից: Կլաարը միաժամանակ հայտարարեց, որ աշխատանք է տարվում հանդիպումն ավելի ուշ կազմակերպելու համար: Եվրամիության աղբյուրը Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է, որ հնարավոր է հանդիպումը կայանա դեկտեմբերին: Հայաստանի ԱԽ քարտուղարը Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բրյուսելյան գործընթացը հասցնել պայմանագրի ստորագրում ենթադրող ավարտի:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պայմանագրի ստորագրումը առաջիկա ամիսսներին կլինի իրատեսական, եթե Բաքուն հավատարիմ մնա բրյուսելյան գործընթացում համաձայնեցվածծ սկզբունքներին: Ինչպես հայտնի է, ըստ Նիկոլ Փաշինյանի, դրանք են 29,8 եւ 86,6 «բանաձեւով» տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչումը, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն Ալմա Աթիի հռչակագրով իրականացնելը, եւ այդ ամենից բխող հաղորդուղիների ապաշրջափակումը՝ փոխադարձ ինքնիշխանության ռեժիմում: Միեւնույն ժամանակ, Բաքուն հայտարարում է, որ սպասում է իր առաջարկներին Երեւանի պատասխանին: Առաջարկները եղել են սեպտեմբերին, եւ օրերս Հայաստանի ԱԳՆ հայտնեց, որ Երեւանը դեռ չի պատասխանել դրանց: Իսկ արդյո՞ք անվտանգության խորհրդի քարտուղարը Կլաարի հետ հանդիպմանը փոխանցելու է այդ պատասխանը, հատկապես, եթե քննարկվում է Բրյուսելի հանդիպման հնարավորությունը:

Կասկած չկա, որ հանդիպումը կախված է լինելու այդ պատասխանից եւ Բաքուն Բրյուսել կգա այն դեպքում, երբ ստանա բավարարող պատասխան: Ադրբեջանին ճնշմամբ Բրյուսել բերելու գործընթաց կարծես թե որեւէ կերպ չի նշմարվում: Եվրոպայի Խորհուրդը առավել եւս ձմեռնամուտին որեւէ կերպ չի գնա Ադրբեջանի հանդեպ անբարյացկամ որեւէ քայլի: Բաքուն ներկայումս Եվրոպայի էներգետիկ անվտանգության էական բաղադրիչներից մեկն է: Միեւնույն ժամանակ, փաստացի բոյկոտելով այսպես ասած ռուսական հարթակը, Երեւանը թերեւս փորձում է ամրացնել իր դիրքերը բրյուսելյան հարթակում, որտեղ մեծ հավանականությամբ կա Երեւանին «համոզելու» մտադրություն, որպեսզի հնարավոր լինի նաեւ «համոզել» եւ Բրյուսել բերել Բաքվին: Ըստ ամենայնի, Երեւանն այդ «դիմակայունության» խնդիրն փորձել լուծել նաեւ Փաշինյան-Մակրոն հանդիպմանը: Դրանից հետո Հայաստանի վարչապետը գրառում է արել, որ ունեցել է «գերազանց» հանդիպում: Դա արդյո՞ք տալիս է հնարավորություն ենթադրելու, որ Երեւանը Փարիզից ստացել է Բրյուսելում եռակողմ հանդիպման դեպքում որեւէ անակնկալի չգալու հավաստիացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում