«ԵԱՀԿ անդամ-երկրների տարածքում սառեցված հակամարտությունների կարգավորման համար ուժի կիրառումն անընդունելի է»,- Աստանայի գագաթնաժողովում հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, հաղորդում է Trend գործակալությունը: Նա ընդգծել է, որ ուժի չկիրառումը վերաբերում է հետևյալ գլխավոր հակամարտություններին՝ Մերձդնեստրի, Վրաստանի, ինչպես նաև՝ Ղարաբաղյան հակամարտությանը: