Monday, 04 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունաել իտալական ամենատիտղոսակիր ակումբում՝ Թուրինի «Յուվենտուսում»։ Այս մասին գրում է Tuttosport պարբերականը: Իտալական ակումբի ներկայացուցիչներն այս պահին ուսումնասիրում են Սպերցյանի խաղը և մտադիր են տեղափոխությունը ձևակերպել մինչև մրցաշրջանի ավարտը։ Այսինքն, չի բացառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարքը կայանա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրինի «Յուվենտուսի» և Հռոմի «Լացիոյի» ներկայացուցիչները ներկա են գտնվել հոկտեմբերի 12-ին Ռիգայում տեղի ունեցած Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան հանդիպմանը։ Մասնավորապես թուրինյան ակումբի ներկայացուցիչները հետևել էին Սպերցյանի, իսկ «Լացիոյի» սկաուտները Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղին։

Ըստ «Sport-Express» պարբերականի 23-ամյա Սպերցյանի խաղը դիտելու համար Ռիգա էին ժամանել գերմանական ակումբի ներկայացուցիչներ, իսկ 24-ամյա Թիկնիզյանի գործողություններին հետևել են նաև Իտալիայի Ա Սերիայի մրցաշարայյին աղյուսակի երկրորդ հատվածում գտնվող թիմերից մեկի սկաուտները։ Լատվիայի դեմ խաղին թե Սպերցյանը, թե Տիկնիզյանը մասնակցել էին առանց փոխարինման։ Ինչևէ, Տրանսֆերմարկետ պարբերականի վերջին թարմացումից հետո Սպերցյանի տրանսֆեային արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն եվրո։ Այս տարվ սկզբին Սեպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել էր 3 միլիոն եվրոյով կազմելով 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Սպերցյանի տրանսֆերային արժեքը ընդամենը 800 հազար եվրո էր։ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 19 անգամ ինչը փայլուն ցուցանիշ է։ Այս պահին Սպերցյանը հանդիսանում է հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սպերցյանը Ամստերդամի «Այաքս» տեղափոխվելուն, սակայն գործարքը ձախողվեց։ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում էր ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի խորհրդի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել այդ տրանսֆերին։ Խորհդրի անդամների համոզմամբ «Կրասնոդարը» գործարքի համար պահանջել էր չափազանց մեծ գումար։

Մասնավորապես, «Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի համար պահանջում էր 15 միլիոն եվրո, մինչդեռ Ամստերդամի թիմը պատրաստ էր վճարել 12 միլիոն։ Ստացվում է, որ ամռանը ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի համար պահանջել էր միանգամայն խելամիտ ֆինանսական փոխհատուցում։ Հունիսի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիում»։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև այլ թիմեր։ RB Sport-ի համաձայն 23-ամյա Սպերցյանը կարիերան գերմանական Բունդեսլիգայում շարունակելու երկու տարբերակ ուներ։ Ըստ աղբյուրի «Ֆրայբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պայքարում էին Սպերցյանի տրանսֆերի համար։ Նշվում էր, որ ակումբների սկաուտները Սպերցյանի խաղին հետևել էլ Հայաստանի հավաքականի հանդիպումների ընթացքում։

Չմոռանանք, որ «Բորուսիայում է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Տեղկեկություն էր տարածվել նաև, որ Սպերցյանը իտալական «Ինտերի» և «Սասուոլոյի» թիրախում էր։ Թե որքանով է ռեալ Սպերցյանի «Յուվենտուս» տեղափոխվելը պարզ կդառնա մոտ ապագայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում