Sunday, 25 02 2024
18:45
Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվի զինված ուժերի սպառազինության արդիականացնմանն ու համալրմանը
Լոռու մարզի Բուլղարական ավանի տնակների մոտակայքի ձորակում դի է հայտնաբերվել
Ռուս էմիգրանտները որոշել են ցայտաղբյուր տեղադրել ՌԴ դեսպանատան առջև՝ ի հիշատակ Նավալնիի
Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի չշահագործվող ծխատար խողովակում աղբ և 2 խմ փայտ է այրվել
Ինքնապաշտպանության նպատակով զինվելը Հայաստանի իրավունքն է
Գյումրու այցեքարտ դարձած Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը 40 տարեկան է
Ռուսաստանի և Իրանի շահերի բախում կա, որի վրա փորձում է խաղալ Թուրքիան
Հանու՞ն, թե՞ ընդդեմ Ռուսաստանի
16:45
Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալել
16:15
Իսրայելը սովն օգտագործում է որպես զենք. Բորել
16:15
Արևմտյան երկրները պետք է ավելի համարձակ դառնան. Սունակ
Արտաշատում էլեկտրական շչակ է փորձարկվելու
«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով
15:30
Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ նրա 70-ամյա հոբելյանի առթիվ
15:00
Ալեքսանդր Լուկաշենկոն կառաջադրվի նախագահի թեկնածու
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները փետրվարի 26-ի համար
ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը
14:15
Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Ալեքսանդր Լուկաշենկո
Մյունխենի համաժողովը կանխեց Ռուսաստանի ծրագիրը. Աստծո նվեր էր մեզ՝ հրաշք
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վալենսիայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ
Գնալով ուժեղանում է Հայաստանի դերը տարածաշրջանային գործընթացների վրա
13:30
Ռուսաստանը սկսել է կրկին տարածքներ նվաճել Ուկրաինայից. Բայդեն
Ռադիկալ ահաբեկչի պահվածք է. ադրբեջանցին դանակով տարեցի վիզ է կտրել
Այսօր Անառակի կիրակին է
Օսկանյանի տասը տոկոսի հավանականությունը եւ արցախցիների հարյուր տոկոսյա «ոչը»
Փորձարկվելու է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական շչակը
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին
12:15
Դոնալդ Թրամփը կրկին հաղթանակ տարավ Նիկկի Հեյլիի նկատմամբ
1 զոհ, 2 վիրավոր․ Արտավազ գյուղում Nissan-ը բախվել է Волга-ին և մխրճվել բնակչի տան մեջ

Աշխարհաքաղաքականության թուրքական «ճոճանակը»

Թուրքիայի խորհրդարանը շրջաբերական է տարածել եւ երկրի ռեստորանային, զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների հորդորել, որ սպասարկամ ալորտում հրաժարվեն այն ընկերությունների ապրանքատեսակներից, որ ներկրվում են Իսրայելին աջակցող երկրներին: Մի շարք քաղաքներում արձանագրվել են «Մակդոնալդսի» արագ սննդի կետերի վրա հարձակումներ: Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է Իսրայելի հետ էներգետիկ ծրագրերը սառեցնելու մասին: Միաժամանակ նա ասել է, որ Թուրքիան Գազայի հատված է առաքում դիզելային գեներատորներ եւ մտադիր է ստեղծել «լողացող էլեկտրակայաններ, որպեսզի ապահովի սոցիալական եւ առողջապահական ենթակառուցվածքների գործունեությունը»:

Թուրքական մամուլում ակնհայտորեն գերիշխում է ոչ արեւմտամետ կողմնորոշման քարոզչությունը: Մեկնաբաններից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուի պաշտոնանկությունը պայմանավորված էր քաղաքական այդ ուժի վերնախավում «ձախ-ազգայնական հոսանքի ազդեցության մեծացմամբ»: Թուրքիայում առաջիկա մարդ ամսին նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ քեմալական-աշխարհիկ-արեւմտամետ ԺՀԿ-ն ընտրազանգվածի համախմբման խնդիր ունի: Թերեւս այդ է պատճառը, որ իշխող կուսակցությանը հարող մամուլը շրջանառել է ԺՀԿ-ի վերնախավի եւ գյուլենական «խորքային կառավարության» կապերի թեման: Թուրքիայի հեղինակավոր թերթերից մեկը՝ «Ջումհուրիեթը» վերլուծական է հրապարակել եւ արձանագրել, որ «միաբեւեռ աշխարհն այլեւս անցյալում է»: Մեկնաբանը հիմք է ընդունել Գազայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի քվեարկության արդյունքները. Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դիքրոշումը պաշտպանել է ընդամենը 14 երկիր:

Այն դեպքում, երբ կրակի անհապաղ դադարեցմանը կողմ է արտահայտվել 120 –ը: Թերթը մեջբերել է ԱՄՆ նախկին նախագահ Օբամային, ըստ որի՝ Գազայի հարցում «ոչ մեկի ձեռքերն էլ մաքուր չեն»: Հեղինակի գնահատմամբ՝ դա ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության «դեմքը փրկելու փորձ է»: Հատկանշական է, որ ԱՄՆ եւ հավաքական Արեւմուտքի միջազգային հեղինակության թուլացման, Մերձավոր Արեեւլքում այլ ուժային կենտրոնների ազդեցության հետեւողական աճի մասին դիտարկումներն ամփոփելով՝ «Ջումհուրիեթը» Թուրքիայի համար ոչ թե այս կամ այն ընտրության, այլ կոնկրետ Իսրայելի հետ հարաբերություններում ինքնուրույն եւ կոշտ որոշումներ կայացնելու հեռանկար է առաջարկում: Թուրքական մամուլում, երեւի թե առաջին անգամ, հստակ ուղերձ է հղվում իշխող կուսակցությանը՝ Իսրայելի նկատմամբ կիրառել էներգակիրների էմբարգո եւ արգելել Ջեյհանից վառելիքի արտահանումը դեպի իսրայելական նավահանգիստներ:

Իսրայելն իր վառելիքի պաշարների կեսից ավելին գնում է Ադրբեջանից եւ Ջեյհանից ներկրումներ իրականացնում Թուրքիայի տարածքով: Թուրքիայում, որպես կանոն, ընդդիմությունը եւ իշխանությունը Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության հարցում միակարծիք եւ համերաշխ են: «Ջումհուրիեթի» հեղինակն, անշուշտ, քաջատեղյակ է, որ ադրբեջանական նավթը Իսրայել է հասնում Ջեյհանից, եւ բեռնարգելիքի կիրառումը կվնասի Ադրբեջանի տնտեսական շահերին, Իսրայելի հետ նրա ռազմա-քաղաքական համագործակցությանը: Եւ, այնուամենայնիվ, իշխող կուսակցության համար Գազայի հարցում կատարյալ անկեղծության առհավատչյա է համարում Իսրայելի դեմ էներգակիրների ներմուծման արգելքի սահմանումը:

Գործնականում, իհարկե, Թուրքիան հազիվ թե լիովին խզի Իսրայելի հետ առեւտրատնտեսական եւ էներգետիկ հարաբերությունները: Էրդողանը, ամենայն հավանականությամբ, Ջեյհանում թերմինալ փակելու եւ ադրբեջանական նավթի առաքման արգելանք կիրառելու որոշում չի ընդունի: Բայց թուրքական հանրության, մամուլի վերաբերմունքը նույնիսկ այդ դեպքում ուշադրությունից դուրս չպետք է մնա: Այսպես կոչված ,,թուրքական աշխարհը,, միավորվում է, գնում է ինստիտուցիոնալացման եւ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները դա անպայման հաշվի են առնում: Թուրքիան, ինչ խոսք, ձգտում է կատարյալ ինքնաբավության եւ ինքնուրույն դերակատարության: Դա դժվար իրացնելի նպատակը գոնե այս փուլում: Բայց կողմերից որի՞ հետ կլինի ,,թուրքական աշխարհը,,՝ նոր աշխարհակարգի համար էական նշանակություն ունի: Թուրքիայի աշխարհաքաղաքական «ճոճանակն» այս պահին, կարծես, արեւմտյան ուղղության վերելքի մեջ չէ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում