Wednesday, 21 02 2024
Առողջապահության և ԿԳՄՍ նախարարները հրաման են ստորագրում՝ հետբուհական կրթական ծրագրի ներդրման մասին
15:30
Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել երկու անձի
Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
Մոսկվան կհանձնի՞ ադրբեջանցի վայրագին Հայաստանին
Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծության մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ուղիղ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառում
14:30
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները մարտին կառավարության շաթդաուն են կանխատեսում
14:15
Ադրբեջանցի բլոգերը պնդում է, որ Մոսկվայում իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով
14:12
Հայտնի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով է հետախուզվել Զեյնալլին
Լրագրողներին Եռաբլուրում հայհոյած Շահրամանյանի թիկնապահը ձերբակալված է
Օքսֆորդն ավարտածը չի գա, 200 հազ.-ով աշխատի. ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմ է պետք
14:00
Ուկրաինայի պատերազմի հետևանքով գերմանական տնտեսությունը առնվազն 200 մլրդ եվրոյի կորուստ է կրել
ՌԴ-ում «Ազատություն» ռադիոկայանը ներառվել է անցանկալի կազմակերպությունների ցանկում
Էրեբունի թանգարանի անկյունը՝ «Էրմիտաժում»
Զեյնալլիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում. ՆԳՆ
Ամասիայում 25-ամյա երիտասարդը գողացել է «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը և նվագարկիչը
Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի մայրը դիմել է դատարան
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելը հարված է հասցրել Գազայում իրենց ապաստարանին
12:45
Պակիստանի երկու առաջատար կուսակցությունները կոալիցիա կազմելու շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել
Գեղարքունիքի բնակիչները փակել են ճանապարհը
12:28
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրեն Պապիկյանը ևս մեկնել էլ Փարիզ
Շահրամանյանի թիկնապահը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով
12:15
Հնդկաստանում դժգոհ ֆերմերները վերսկսում են երթը դեպի Նյու Դելի
Ինչու՞ է Շարլ Միշելն «առաջ ընկել» Երեւանից
«Դեռևս հայտնի չեն Մոսկվայում Զեյնալլիին ձերբակալելու իրական պատճառները». Բյուլբյուլօղլի

Ադրբեջանի «հաղթանակի» օրը նշվել է Մոսկվայում

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը «հաղթանակի օրվա» տոնական ընդունելություն է կազմակերպել: Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «միջոցառմանը ներկա են գտնվել հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ, բարձրաստիճան դիվանագետներ, ռազմական կցորդներ, Ռուսաստանի անվանի հանրային գործիչներ, ինչպես նաեւ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի ռուսաստանյան մասնաճյուղի եւ Ռուսաստանում ադրբեջանցի երիտասարդների միության ղեկավարները»:

Մոսկվայում հավատարմագրված ո՞ր երկների դեսպանները կամ դիվանագիտական այլ ներկայացուցիչներն են ներկա գտնվել ընդունելությանը՝ մանրամասնություններ չեն հրապարակվել, ինչպես նաեւ՝ միջոցառումից տեսա-լուսանկարչական նյութեր, ինչը վկայում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի կազմակերպած տոնական ընդունելությանը եւ ճոխ հյուրասիրությանը սահմանափակ թվով երկրներ են արձագանքել: Հակառակ պարագայում ալիեւյան քարոզչությունը կթվարկեր մասնակից դիվանագետներին եւ լայնորեն կլուսաբաներ միջոցառումը: Որեւէ այլ երկրում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված նման ընդունելության մասին տեղեկատվություն առայժմ չկա: Հնարավոր է, որ Ադրբեջանի «հաղթանակը» նշվի Թուրքիայում, Պակիստանում: Օրվա առթիվ հաղորդվում է Թուրքիայում «Ղարաբաղի շեհիդների» պուրակ բացվելու մասին:

Բայց չկա տեղեկություն, որ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, որ Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներ են, Ադրբեջանի դեսպանատները որեւէ միջոցառում են կազմակերպել կամ այդ երկրներից շնորհավորանք ստացել: Փաստ է, որ Ադրբեջանը Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» է անցկացնում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ՝ Արցախում սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմից եւ հայ բնակչության ամբողջական բռնատեղահանումից հետո: Այս համատեքստում Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի կազմակերպած ընդունելությունը, դրան Ռուսաստանի հայտնի հանրային գործիչների, բարձրաստիճան դիվանագետների եւ զինվորականների մասնակցությունը պետական մակարդակով Իլհամ Ալիեւի ֆաշիստական քաղաքականությանը ցուցաբերված քաղաքական աջակցության հերթական դրսեւորում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում