Monday, 22 04 2024
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին
Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք. գծից այն կողմը մերը չի
Եվրատեսիլի երգը իմ մասին է, խոսում եմ աղջկա ազատությունների մասին․ Ժակլին
Հեյդար Ալիեւի «ուրվականը»՝ ռուս-ադրբեջանական բանակցություններում
Սահմանազատման իհարկե պետք է գնալ. բայց ինչու «Ալմա Աթայի» և ոչ՝ միջազգային իրավունքի հիման վրա
Ուղիղ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
Հիմա խաղաղություն է պետք, զինվորի կյանքը խնայել է պետք․ ՀՀ սահմանները «Ալմա Աթայում» են
Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար
Հայաստանի համար հնարավորությունը դառնում է մարտահրավեր
Երբ չկա Մոսկվան Ալիևը գալիս է կոնստրուկտիվ դաշտ. ինչ պետք է անի Երևանը
21:30
Ամստերդամում քաղաքապետի և պատգամավորների մասնակցությամբ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Տավուշի մարզի երկու սահմանամերձ տարածքում ականազերծման շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ
21:10
Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակարգերի տրամադրումը
Podcast կարևորի մասին
Զգայուն Պուտինն ու գոհ Ալիեւը. մոսկովյան հանդիպման ձայնը
20:50
ՀՀ-ն առաջին անգամ մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
«Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման շուրջ որոշ հարցեր արդեն համաձայնեցրել են»․ Պեսկով
20:30
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
20:20
Գերմանիան առաջին եռամսյակում 3.8 մլրդ դոլարի զենք է արտահանում Ուկրաինա

Ինչո՞վ «կուտվի» իսլամական համերաշխությունը

Աստանայում Թուրքական պետությունների, Տաշքենդում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովներում իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ միասնական դիրքորոշման մասին հայտարարություն չի ընդունվել: Խնդիրը, սակայն, քննարկվել է, Տաշքենդում նույնիսկ Թուրքիայի եւ Իրանի նախագահների առանձին հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում, ինչպես դիվանագիտական անանուն աղբյուրն է փոխանցել՝ Ռայիսին Էրդողանին հորդորել է խոսքից անցնել գործի եւ որպես առաջին քայլ՝ խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Թուրքիայում իսրայելեկան արտադրության բոլոր ապրանքների բոյկոտ է հայտարարվել: «Ենի շաֆակ» պարբերականը տեղեկացրել է, որ ավելի քան 19 միլիոն մարդ հրաժարվել է Visa եւ Mastercard վճարման համակարգից եւ նախընտրել ազգային Tyor համակարգը: Թուրքիայի քաղաքացիները չեն ցանկանում, որ ապրանքների կամ ծառայությունների դիմաց իրենց վճարումների չորս տոկոսը մնա Արեւմուտքին՝ հանրային տրամադրությունները մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցը: Նույնիսկ Թուրքիայի խորհրդարան է հորդոր հղել սպասարկման եւ զբոսաշրջային բիզնեսով զբաղվող ընկերություններին, որպեսզի հրաժարվեն իսրայելական կամ Իսրայելին աջակցող երկրների արտադրության ուտեստներից եւ խմիչքներից:

Բայց արդյո՞ք իրական քաղաքական ռեժիմում Թուրքիան պատրաստ է կտրուկ հրաժարվել Իսրայելի եւ նրա աջակից երկրների, ամենից առաջ՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից: Հայտնի է դարձել, որ նոյեմբերի 17-ին Էրդողանը կմեկնի Բեռլին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ: Մեծ յոթնակի արտաքին գործերի նախարարները վերջերս են հանդիպել Ճապոնիայում: Տարածված ամփոփիչ հայտարարության մեջ անդրադարձ կա ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ Հարավային Կովկասի իրավիճակին: Թուրքիան երկու տարածաշրջաններում էլ աշխարհաքաղաքական շահեր եւ ներկայացվածություն ունի:

Ակնհայտ կուրյոզային է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի կազմակերպման հարցը: Irna գործակալությունը հայտնում է, որ նախագահ Ռայիսին ուղեւորվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ մասնակցելու «ԻՀԿ գագաթնաժողովին՝ անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ»: Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ երկօրյա այցով Սաուդյան Արաբիա է մեկնում արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Ըստ այդմ, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում գումարվում է «ԻՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդաժողով»:

Կարելի է ենթադրել, որ իրականում գումարվում է ԻՀԿ արտահերթ գագաթնաժողով, որին, սակայն, իսլամական որոշ երկրներ կմասնակցեն արտաքին գործերի նախարարների մակարդակով կամ, թերեւս, վերջին պահին Իլհամ Ալիեւը կորոշի մեկնել Էր-Ռիադ: Ոչինչ բացառելի չէ, բայց որ իսլամական համերաշխությունը քաղաքական առումով ենթարկվում է կոնյունկտուրայի, կարծես թե, ակնհայտ է: Իսլամադավան երկրները չունեն եւ չեն կարող ունենալ մեկ-միասնական կողմնորոշում, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր ազգային-պետական շահը, ձգտում է իրավիճակից իր համար առավելագույնը կորզել: Ինչպես ադրբեջանցի մեկնաբաններից մեկն է վերջերս ձեւակերպել՝ իսլամական համերաշխությունը լավ է, բայց ինչո՞վ է այն ուտվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում