Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանում գործող 320 մասնավոր մանկապարտեզներն ու զարգացման կենտրոնները մինչև տարեվերջ պետք է դիմեն ԿԳՄՍ լիցենզիայի համար

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը:

Նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները պետք է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը գործունեության լիցենզիա ստանան:

«Ցանկացած կառույցում, որտեղ երեխայի հետ աշխատանք է իրականացվում, պետք է տեղյակ լինենք՝ ինչ ծրագրով, պայմաններով է իրականացվում, ովքեր են այդտեղ աշխատող մարդիկ: Սա մեզ հնարավորություն է տալու դաշտ բերել բոլոր այն կազմակերպություններին, որոնք գործունեություն են իրականացնում այս ոլորտում․ սա վերահսկողության և մշտադիտարկման հնարավորություն կստեղծի»,- թեմայի շուրջ կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:

Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են հեղինակային կամ այլընտրանքային կրթական ծրագրեր և մատուցում են նախադպրոցական ծառայություններ, պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն, փորձաքննությամբ հաստատվելուց հետո դրանք կկարողանան դիմել լիցենզավորման:

«Երբեմն բռնության դեպքերի, ոչ որակյալ ծառայությունների ենք ականատես լինում: Եթե մենք խոսում ենք որակյալ ծառայությունների մասին, ապա պետք է վստահ լինենք, որ տվյալ հաստատությունում որակավորում ունեցող մասնագետներ են աշխատում: Նախադպրոցական կրթության մասին օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաների հետ կարող են աշխատել բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ»,- նշեց Սվաջյանը:

Ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական:

«Մեզ մտահոգում է այն տեմպը, որով դիմում են: Վերջին շրջանում 9 հայտ ենք ունեցել, սակայն ՊԵԿ-ի հետ աշխատանքի արդյունքում մեզ հայտնի է դարձել, որ ունենք 320 կազմակերպություն, որոնք նախադպրոցական ոլորտում գործունեություն են իրականացնում, սակայն լիցենզավորված չեն»,- մտահոգություն հայտնեց Սվաջյանը՝ կոչ անելով դիմել:

Նախադպրոցական ծառայությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա:

Սահմանվել են նաև նախադպրոցական այլընտրանքային, լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները և դրանց տևողությունը: Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնել նախադպրոցական ապրանքային կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելը:

Ներկայում Հայաստանում գործում են ավելի քան 300 կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան ներքո, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային) և նախադպրոցական ծառայություններ։

Նմանօրինակ կենտրոնները գտնվում են նախարարության վերահսկողությունից դուրս, սակայն փաստացի զբաղվում են երեխաների կրթությամբ և զարգացմամբ` շատ դեպքերում անտեսելով տվյալ տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում