Tuesday, 23 04 2024
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին
Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք. գծից այն կողմը մերը չի
Եվրատեսիլի երգը իմ մասին է, խոսում եմ աղջկա ազատությունների մասին․ Ժակլին
Հեյդար Ալիեւի «ուրվականը»՝ ռուս-ադրբեջանական բանակցություններում
Սահմանազատման իհարկե պետք է գնալ. բայց ինչու «Ալմա Աթայի» և ոչ՝ միջազգային իրավունքի հիման վրա
Ուղիղ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
Հիմա խաղաղություն է պետք, զինվորի կյանքը խնայել է պետք․ ՀՀ սահմանները «Ալմա Աթայում» են
Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար

Տնտեսական ինչ ծրագրեր են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը

Հայաստանի վարչապետ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ հայտնել է, որ «գերազանց» հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին՝ Փարիզում, ուր Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզի խաղաղության ամենամյա համաժողովին  մասնակցելու համար: «Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ», ասվում է նախօրեին Մակրոն-Փաշինյան հանդիպման վերաբերյալ Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ներկայիս ռազմա-քաղաքական աշխարհաքաղաքական իրողություններով, ռեգիոնալ անվտանգային իրավիճակով եւ Հայաստանի համար անվտանգության ոլորտում հրատապ խնդիրներով եւ անելիքներով պայմանավորված, հանրային ուշադրության գերակա մասը արտաքին հարաբերությունների առնչությամբ կենտրոնանում է անվտանգության, պաշտպանական ոլորտներին վերաբերող տեղեկությունների, բովանդակության վրա: Մինչդեռ, ինչպես բազմիցս խոսել ենք այդ թեմայով, անվտանգությունը՝ առավել եւս ժամանակակից «հիբրիդային» աշխարհում, գործուն մեխանիզմ է առավելապես համալիր, համակարգային, հյեցակարգային բնույթի եւ կառուցվածքի պայմաններում, այլ ոչ միայն լոկ պաշտպանական: Առավել եւս այսօր, երբ ակնառու է, որ զուտ պաշտպանական բաղադրիչի զարգացման եւ առկա, գոյություն ունեցող մարտավարական եւ ռազմավարական ռիսկերի ու մարտահրավերների համախմբի հանդեպ Հայաստանից չափազանց տեւական ժամանակ ու աշխատանք է պահանջվելու զուտ այդ բաղադրիչը համարժեք աստիճանի հասցնելու համար: Հետեւաբար, բազմակի կարեւոր է դառնում անվտանգության համակարգի կառուցման կոնցեպտուալ ճարտարապետությունը, որում անկասկած հիմնարար դեր ունի տնտեսական բաղադրիչը:

Ընդ որում, տնտեսական բաղադրիչը ոչ միայն իբրեւ պաշտպանական բաղադրիչի ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական հնարավորության աղբյուր, այլ նաեւ արտաքին միջավայրում գործընկերային հարաբերությունների, բարեկամական հարաբերությունների ամրացման, դրանք զուտ քաղաքական հռետորաբանական տիրույթից անմիջական փոխադարձ գործնական, առարկայական շահեկանության տիրույթ բերելու առումով: Դա պետք է ենթադրի նաեւ համակարգային անվտանգության մեխանիզմի աշխատանքի բոլորովին այլ որակ, պաշտպանական մոտիվների բոլորովին այլ՝ բազմազան շրջանակ, հետեւաբար դրանից բխող աշխատանքային կենսունակության ու արդյունավետության հեռանկար: Ահա թե ինչու, իր լայն կարեւորությամբ եւ նշանակալիությամբվ հանդերձ, որ ընդհանրապես  ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունը, այն հույժ կարեւոր նշանակություն ունի տնտեսական գործակցության տիրույթում, ըստ այդմ՝ ունի այդտեղ առարկայական եւ որակական, ռազմավարական բնույթ պարունակող առաջընթացի սուր անհրաժեշտություն: Մեծ հաշվով, այդտեղ է պետությունների միջեւ փոխհարաբերության չափման առանցքային գործիքը՝ տնտեսական կոոպերացիայի ծավալ, մակարդակ, որակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում