Sunday, 25 02 2024
Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Բարեփոխումներ՝ հանրակրթության ոլորտում
23:15
G7-ը խոստացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին աջակցող երկրների դեմ
Վրաստանը ցանկանում է ավելացնել տուգանքը Սև ծովն աղտոտելու համար
Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ է տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը
Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում․ կա վիրավոր
22:15
Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կգ-անոց ռումբ են վնասազերծել
«Սառեցում» բառը խնդրահարույց է. կարմիր թաշկինակի էֆեկտ ունի
Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները Խան Յունիս և Գազա քաղաքներում
Գնալով ուժեղանում է Հայաստանի դերը տարածաշրջանային գործընթացների վրա
21:30
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար
Սպառնալիքի լեզուն անընդունելի է․ ՀՀ-ն թույլ չի տա, որ իր հետ խոսեն նման լեզվով
ՀԱՊԿ գլոբալ «սառեցումը»
20:45
Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա հանդիպումները. Վատիկան
20:30
Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը
20:15
Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
20:00
Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել
19:45
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն
Հիմնանորոգված Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերին. կկազմակերպվի նաև Մյուռոնօրհնության արարողություն
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. վերջինիս մեղադրանք է ներկայացվել
18:30
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները չեն գնացել Բելառուս
Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի թեկնածու
Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին
Վիճաբանություն, ծեծ Փարպեցու փողոցում. 57-ամյա տղամարդը մահացել է
Պետք չէ թերագնահատել Հայաստանի հնարավորությունները՝ այն, ինչ նա կարող է տալ ԵՄ-ին
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Իրանը Հայաստանի հետ մտադիր է վարել «3+3»-ից անկախ քաղաքականություն

Բացառիկ իրողություն՝ Զախարովան դրական է արտահայտվում Երեւանի քայլի մասին. ինչու՞

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկը» համահունչ է արդեն իսկ քննարկվող մոտեցումներին եւ տարբերակներին, որ քննարկվում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Զախարովան այդ «խաչմերուկը» համարել է կառուցողական: Զախարովան հայտարարել է, որ կատարվել է եռակողմ աշխատանքային խմբի մեծ աշխատանք եւ արդեն մոտ են բոլոր կողմերին բավարարող լուծման փաթեթի: Զախարովայի այդ գնահատականը՝ կառուցողական, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերության տիրույթում առկա հռետորաբանության բացառիկ դրական երանգավորում ունեցող դրսեւորում է: Բավականին դժվար է հիշել, թե նույն Զախարովայի ճեպազրույցներում վերջին անգամ երբ է դրական երանգով հայտարարություն հնչել Հայաստանի այս կամ այն մոտեցման կամ քայլի հասցեին: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված «խաչմերուկի» գաղաձարի հանդեպ այդօրինակ գնահատականը:

Այն իրապե՞ս արտացոլում է դեռեւս 2021 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման հիմքով ստեղծված փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբի քննարկումների տրամաբանությանը եւ բովանդակությանը, թե՞ գովելով՝ Զախարովան փորձում է «վարկաբեկել» «Խաղաղության խաչմերուկի» Հայաստանի այսպես ասած մտահղացումը կամ գաղափարը, հաշվի առնելով այն, որ Մոսկվայի դրական վերաբերմունքը օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, բայց ավելի շուտ վանող ազդեցություն կարող է ունենալ թե Հայաստանի հանրության մի զգալի մասի մոտ, թե նաեւ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ արեւմտյան: Մյուս կողմից, Զախարովան հիշեցրել է նաեւ, որ ըստ եռակողմ պայմանավորվածությունների, Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կապի վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը: Արդյո՞ք այդպես է ենթադրվում նաեւ «Խաղաղության խաչմերուկի» հայաստանյան տրամաբանությամբ:

Զախարովան իհարկե հիշատակում է այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում, որի տակ կա նաեւ Հայաստանի վարչապետի ստորագրությունը: Միեւնույն ժամանակ, ինչպես ասել եմ բազմիցս, չափազանց կարեւոր է նկատել նրբերանգը, որ նոյեմբերի -ի 9-րդ կետում խոսք չկա Հայաստանի տարածքի հանդեպ վերահսկողության մասին, այլ Նախիջեւանից Ադրբեջան բեռնափոխադրումների: Սա սկզբունքային հանգամանք է: Մյուս կողմից սակայն, իսկ կա՞ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, եթե այլեւս չկա այդ հայտարարության բուն առարկան՝ Լեռնային Ղարաբաղն իր հայկական բնակչությամբ եւ այդ բնակչության անվտանգության հրամայականով: Թե՞ այդուհանդերձ կան բաներ, որոնք հայտնի չեն լայն հանրությանը, հրապարակային չեն եւ հասկանում են միայն նրանք, ովքեր մասնակցում են նեղ շրջանակով քննարկումներին, իսկ հրապարակային դաշտում հաճախ ասվում կամ կատարվում են բաներ, որոնց բբուն նպատակը հենց նեղ քննարկումներում ձեւավորված բովանդակության քողարկումներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում