Saturday, 20 04 2024
Որդին սպանել է մորը, ապա Կիևյան կամրջից ցած նետվել
Վարչապետը այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն
Հիմնովին վերակառուցվել է Վանաձորի 3,9 կմ երկարությամբ Դեմիրճյան փողոցը
Ստամբուլի մետրոյի կայարանը հեղեղվել է անձրևաջրերով
23:45
Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ուկրաինային 61 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը
23:30
Իրանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
23:15
Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման պայմանավորվածությունը
Ստյոպա Սաֆարյանը՝ Տավուշում դելիմիտացիայի մասին
Վերջին 4 ամսում 2 մեծ արդյունք ենք արձանագրել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Սպիտակ – Վանաձոր 11 կմ ճանապարհահատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները
Ուրցաձորում գետանցման փորձ կատարելու ժամանակ մեքենան արգելափակվել է գետում
Ոչ մի Ռուսաստան չի կարող փրկել Ադրբեջանին
Բանկում ծեծել են բանկի կառավարչին ու աշխատակցին
Հայաստանի սպառնալիքը
Ռուսաստանը վերջնականապես զիջելու՞ է Հայաստանից 1920թ. մայիս-օգոստոս ամիսներին օկուպացված տարածքները
Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը
Առաջին ռեակցիաս զարմանքն էր՝ ԵԽԽՎ Ադրբեջանի վերադարձի մասին որևէ խոսակցություն չկա
Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Շատ մեղմ ասեմ՝ սրիկայություն է այսքանից հետո կրկնել «Տավուշի գյուղեր» արտահայտությունը
Փոքր պայմանավորվածություն մեծ քաղաքականության բովում
Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը վերացնում է կարևոր խոչընդոտ խաղաղության ճանապարհին․ Գերմանիայի ԱԳՆ
Պաղեստինում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը

«Նա կհիշվի դիվանագիտական հանրության կողմից». Միրզոյանը մասնակցել է Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը Փարիզում:

«Ես խորին ցավով հարգանքի տուրք եմ մատուցում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ մեր սիրելի գործընկեր Ն.Գ. պրն. Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին, ով կյանքից հեռացավ նոյեմբերի 7-ին՝ 72 տարեկան հասակում:

Դեսպան Տեր-Ստեփանյանն ականավոր դիվանագետ էր, ով իր մեծ ներդրումն էր ունեցել Հայաստանի դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում՝ հպարտորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային տարբեր հարթակներում:

Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր կյանքի վերջին տարիները նվիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային արժեքների ու սկզբունքների խթանմանը և կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանը:

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ՝ դեսպան Տեր-Ստեփանյանն անգնահատելի դեր է ունեցել Ֆրանկոֆոնիայի և իր անդամ պետությունների հետ Հայաստանի կապերի զարգացման գործում:

Քրիստիան Տեր-Ստեփանյանի երեսնամյա մասնագիտական գործունեությունը նշանավորվել է Հայաստանին ծառայելու և ազգային առաջնահերթություններն ու միջազգային համագործակցությունը խթանելու նվիրումով, պրոֆեսիանլիզմով և անխոնջ աշխատանքով: Նա կհիշվի դիվանագիտական հանրության կողմից՝ որպես ներկա պահին այստեղ գտնվող շատ դիվանագետների համար լավ ընկեր և հրաշալի անձնավորություն։Ես խորին ցավակցություն եմ հայտնում դեսպանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր այն մարդկանց, ովքեր սգում են նրա մահը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում