Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Ռազմական ինչ պայմանավորվածության են եկել Իտալիան ու Հայաստանը

Նոյեմբերի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեին: Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության, Սուրեն Պապիկյանն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, մանրամասներ չկան: Իտալիան միաժամանակ առավել մեծ հետաքրքրություն դրսեւորում է Ադրբեջանի նկատմամբ:

Բաքվի հետ Հռոմի ռազմական գործակցությունն ունի տասնամյակից ավելի պատմություն, սակայն 2023 թվականի հունվարին Իտալիան Ադրբեջանի հետ ստորագրեց ռազմական գործակցության նոր համաձայնագիր, երբ Բաքու էր այցելել Իտալիայի պաշտպանության նախարարը: Իտալիան Ադրբեջանի հետ ունի նաեւ ռազմական մատակարարումների պայմանագրեր: Մասնավորապես, ընթացիկ տարում Բաքուն կնքել է իտալական արտադրության C-27J Spartan ռազմա-տրանսպորտային օդանավերի ձեռքբերման պայմանագիր: 2021 թվականին Ադրբեջանը Իտալիայի հետ կնքել է М-346 Master ուսումնա-մարտական օդանավերի կնքման պայմանագիր:

Դրա հետ մեկտեղ, իտալական ռազմաարդյունաբերական ընկերությունները Բաքվի հետ մի քանի տարի է քննարկում են ներդրումային ծրագրերի հեռանկարներ: Մասնավորապես, ընթացիկ տարվա օգոստոսին Ադրբեջանում էր իտալական ռազմաարդյունաբերական խոշորագույն կոնցեռնի՝ Leonardo մեքենաշինական ընկերության ղեկավարությունը, որին ընդունել է Իլհամ Ալիեւն ու քննարկել են թե պաշտպանական, թե քաղաքացիական նշանակության համատեղ ձեռնարկությունների վերաբերող ծրագրեր:

Ադրբեջանա-իտալական գործակցության ծավալի պատկերացումը կարեւոր է հասկանալու համար, թե ինչպիսին է Իտալիայի ռազմա-քաղաքական մոտեցումն ու դիրքավորումը Կովկասի նկատմամբ, եւ այդ համատեքստում էլ ինչպիսին կարող է լինել հայ-իտալական պաշտպանական գործակցության հնարավոր հեռանկարն ու տրամաբանությունը: Խնդիրը տվյալ դեպքում իհարկե Ադրբեջանի հետ Իտալիայի գործակցության հանդեպ մրցակցային գործընթաց ապահովելը չէ, առավել եւս, որ Իտալիան մեղմ ասած հազիվ թե ներգրավվի այդպիսի տրամաբանությամբ հարաբերության մեջ: Իտալիայի խորքային խնդիրը անշուշտ Կովկասում աշխույժ աշխատանքի միջոցով Եվրամիության շրջանակում իր դերի եւ դիրքերի ուժգնացումն է: Հայաստանի խնդիրը այդ համատեքստում սեփական կարողությունների ուժգնացմանն ուղղված առավելագույնն անելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում