Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Սոցիոլոգ. Բանակին վստահելով` ժողովուրդն ուզում է իրեն պաշտպանված զգալ

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների` 2009 թ. աշնանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված ընտրանքային հետազոտության արդյունքներից երևում է, որ Հայաստանում հանրության կողմից ամենից ավելի մեծ վստահություն են վայելում բանակը (առավելագույն 5 հնարավորից միջինում 4, 3 միավոր) և եկեղեցին (4,2 միավոր), մինչդեռ Ադրբեջանում` երկրի նախագահը և բանակը (4,4 և 4,2 միավոր), իսկ Վրաստանում` եկեղեցին և բանակը (4,5 և 4,1): «Առաջին լրատվականը» սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանից հետաքրքրվեց, թե որքանով կարող են այդ սոցհարցման արդյունքները լինել արժանահավատ, երբ հենց վերջին տարիներին բանակում մեծ թիվ են կազմում սպանությունները, արժեքային համակարգի խեղումները: Սրանից զատ, հանրությունը քաջատեղյակ է բանակում տիրող հարաբերություններին, որոնք դրական լույսի ներքո չեն ներկայանում: «Մեր հասարակությունը վստահում է բանակին` որպես իր պաշտպանի: Բանակի նկատմամբ վստահությունը ձևավորվել է Արցախյան պատերազմի տարիներին, և դա կապ չունի իշխանությունների նկատմամբ մեր հասարակության տածած վերաբերմունքի հետ: Մեր բանակը, ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի բանակների, հաղթել է: Վրաստանում և Ադրբեջանում բանակը պարտություն է կրել, և ես կարծում եմ` դրանով է պայմանավորված այդ երկրներում վստահություն վայելող հանրային ինստիտուտներից բանակի` երկրորդ տեղում հայտնվելը: Մարդիկ ուզում են պաշտպանված լինել և ապրել կարգավորված հարաբերությունների աշխարհում»,- մեր զրույցի ժամանակ նշեց Լյուդմիլա Հարությունյանը: Ինչ վերաբերում է բանակից հետո եկեղեցու նկատմամբ տածած վստահությանը, ապա Լյուդմիլա Հարությունյանի հավաստմամբ` այդ հանգամանքը պայմանավորված է մեր ժողովրդի` քրիստոնյա լինելով: Սոցիոլոգի դիտարկմամբ` եկեղեցին մեր ժողովրդի համար եղել և մնում է հոգևոր կենտրոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում