Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների` այս տարվա սեպտեմբերին ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը ստացել են Արագածոտնի մարզի աշխատողները` 73.6 հազար դրամ: Հաջորդ ամենացածր միջին անվանական աշխատավարձ արձանագրող մարզը Շիրակի մարզն է` 78.7 հազար դրամ: Ամենաբարձր միջին աշխատավարձը Սյունիքի մարզում է` մոտ 131 հազար դրամ: Երևանում սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 117 հազար դրամ: