Friday, 12 04 2024
18:20
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում
18:10
Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վեց ամիսների ընթացքում պետությանն է վերադարձվել շուրջ 10 մլրդ դրամի գույք
Իրա՞նն էր Ֆրանսիայի դեսպանին «տարել» Սյունիք
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են խաթարել կայունացումը Հարավային Կովկասում». Լավրով
Պուտինը կարող է այցելել Թուրքիա մինչև ապրիլի վերջ
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ
Կոբախիձեն այսօր կհանդիպի Շոլցին
«Մա՞յքլն» էր զանգում, իսկ «Մայլքն» այսօր զանգու՞մ է
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով
«Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ». ԱԱԾ
Քննարկել են Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները
Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման
Ավանեսյանը` պետպատվերում հավանական չարաշահումների մասին
Ո՞վ ասաց՝ մենք գոհ ենք ՌԴ վարքագծից, բայց լուծումը մուննաթ գա՞լն է

Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 4-ից 5-ը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման ուղղությամբ։ Որպես նշված հանձնառությունների կյանքի կոչման լավագույն օրինակ՝ Վահե Գևորգյանը տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին, որ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։

Ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակմանը և Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն այսօր նշանակալի ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար փախստականներին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, արժանապատիվ ընդունելություն ցույց տալու և առաջնային կարիքները հոգալու նպատակով։ Այս համատեքստում կարևորվել է տեղահանված ԼՂ բնակչության իրավունքների միջազգային պաշտպանության անհրաժեշտությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում