Saturday, 13 04 2024
Լիլիթ Մակունցն անդրադարձել է տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը
11:15
Lufthansa-ն հայտարարել է, որ իր ինքնաթիռներն այլևս չեն օգտագործի Իրանի օդային տարածքը
Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում այրվել է խոտածածկույթ
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մեկ թռիչքով ՝ կընկնենք անդունդը. քաղաքակիրթ ընտանիք հասնելու ճանապարհը երկար է
Տեղումներ չեն սպասվում
Հայաստանում ֆրանսիացիները ներդնում են լեռնահրաձիգների զորատեսակ. բայց շեշտը դրվելու է «սպեցնազի» վրա
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել
Ամեն բան քանդված է. ԵՄ-ն և ԱՄՆ-ն նոր դռներ են բացում՝ ցույց տալով, որ Հայաստանը մենակ չէ
Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ. «Հրապարակ»
«Արմենալը» չի փակվի. «Հրապարակ»
ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից. «Հրապարակ»
Ողբերգական շղթան ընդհատելու հրամայականը
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին». «Հրապարակ»
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի. Հայտնի է օրակարգը. «Հրապարակ»
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է. «Ժողովուրդ»
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
«Մորս է նեղացրել». 17-ամյա տղայի մոտ հայնաբերվել է արյունոտ դանակ
Երևանը պաշտոնականացնում է ռազմական կապերը Լոնդոնի հետ
Աստղիկ Մելքոնյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
23:45
Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր
23:15
Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել իր և Իսրայելի հակամարտությանը
Վրաստանի վարչապետն անարդար է համարում Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություննրի մեկնարկը
Փաշինյանի վախերը «Երկիր Նաիրիից»
Հայաստանը հանե՛ք Նոյեմբերի 9-ի «կախիչից». ագրեսիայի գայթակղություն է
Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Փաշինյանը գաղտնիք է բացել. «Իսկանդեր»-2

Աշնանային սրացում, որի սպառնալիքը Հայաստանի վրա է ծանրանում

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ հոկտեմբերի 31-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլաս Բեյի, Վինչենցո Սոֆոյի եւ Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մերեշալի հետ: Այդ մասին առաջինը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարիոն Մերեշալը: Արցախի նախագահի մամուլի ծառայությունը կամ կառավարության տեղեկատվական շտաբը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, իսկ ֆրանսիացի պատգամավորի խոսքով՝ «Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել հայերին եւ ոչնչացնել քրիստոնեության հետքը»:

Ըստ մամուլի, հանդիպմանը «քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր»: Տեղեկատվական այսպես կոչված «բանալի» ձեւակերպումն այն է, որ սպավում են Եվրախորհրդարանի ընտրություններ, Մարիոն Մերեշալը գլխավորում է ֆրանսիական «Reconquête կուսակցության նախընտրական ցուցակը: Նրա գրառման տոնայնությունից հստակ հետեւում է, որ ունի Ֆրանսիայի հայ համայնքի աջակցության կարիքը: Թուրքիայի եւ նրա աջակցությունը ստացող Ադրբեջանի քաղաքականության գնահատականը, որ նա է տալիս, ասվածի վկայությունն է: Մեր ունեցած տեղեկություններով, Մարիոն Մերեշալի այցը եւ Արցախի նախագահի հետ նրա հանդիպումը կազմակերպել է Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակը:

Ուշագրավ է երկու հանգամանք: Առաջին. Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտաքին հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի կոմիտեն Շահրամանյան-Միրեշալ հանդիպման առթիբ չափազանց կոշտ եւ բոլոր առումներով սադրիչ հայտարարություն է տարածել՝ համարելով, որ «ինքնալուծարված անջատողական ռեժիմի ներկայացուցիչների հետ» ֆրանսիացի քաղաքական գործչի հանդիպումը «կոպիտ միջամտություն է Հարավային Կովկասի ներքին գործերին» եւ նպատակ ունի «նախնական փուլում ձախողել Հայաստան-Ադրբեջան հաշտության գործընթացը եւ տարածաշրջանը վերստին ներքաշել քաոսի եւ արյունալի բախումների մեջ»: Երկրորդ. Ֆրանսիացի պատգամավորի հետ հանդիպման հաջորդ օրը Երեւանի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում Արցախի նախագահը կազմակերպել է փակ հանդիպում, որից հետո մամուլին հայտնի դարձած որոշ տեղեկություններ եթե ամփոփելու լինենք, ապա կստացվի, որ քննարկվել է Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու հարցը:

«Մենք չպետք է վախենանք, որ Ադրբեջանը կարող է մեր քայլերը պատերազմի վերսկսման առիթ օգտագործել»-հայտարարել է «Ժողովրդական ընտրություն» հայաստանյան կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ով ֆորմալ հանդիսանում է քննարկման կազմակերպիչ: Նույն օրը Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունը «կունենա հետեւանքներ»: Բայց խնդիրը թեական հետեւանքնե՞րն են, թե՞՝ ոտնձգության կանխարգելումը: Այս առումով Արցախին ի՞նչ կարող է տալ Եվրախորհրդարանի մի կամ երեք պատգամավորի՝ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումը, որը, ինչպես նշեցինք, Բաքվում համարում են գրեթե Հայաստանի դեմ ռազմագործողություն սկսելու կազուս-բելի:

Մանավանդ որ Արցախում առկա իրավիճակի քաղաքական գնահատականը եւ ԵՄ գործադիր կառույցներին խորհրդատվությունները Եվրախորհրդարանի բանաձեւով արդեն տրված են: 2021-ի տարեվերջին Ստեփանակերտ էր այցելել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը: Կազմակերպիչը դարձյալ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակն էր: Թե ի՞նչ իմաստ ուներ գործող նախագահ Մակրոնի մրցակցի ստեփանակերտյան ուղեւորությունը՝ ոչ ոք տրամաբանական մեկնաբանություն չարեց: Բայց մեկ ամիս անց Արցախի Ազգային ժողովի օրակարգ մտավ «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծ, որ մեկշաբաթյա ռեժիմում անցավ երկու ընթերցում եւ ընդունվեց փետրվարի 18-ին: Երկու շաբաթ անց Ադրբեջանը պայթեցրեց Հայաստանից Արցախ մտնող գազատարը, մեկ ամիս հետո տեղի ունեցավ Փառուխի եւ Քարագլխի մի հատվածի հանձնումն Ադրբեջանին: Սկիզբ առած լարվածությունը չհաղթահարհեց:

Հանգուցալուծումը հայտնի է՝ սեպտեմբերի 20-ին Արցախը ստորագրեց անվերապահ կապիոտուլյացիայի եւ ինքնալուծարման ակտը: Ինչպես ասում են՝ ցանկացած համեմամտություն կաղում է: Բայց երբ Լիմկենի ինստիտուտը բարձր է գնահատում Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը խոսում է դրա հետեւանքների մասին, իսկ ինքնալուծարված Արցախի դե-ֆակտո նախագահը ֆրանսիացի քաղաքական գործչի հետ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակի կազմակերպած հանդիպումից հետո «Արմենիա մարիոթում» քննարկում է վտարանդի կառավարություն հռչակելու հարցը, ապա աշնանային այս սրացումն ակամայից հիշեցնում է երկամյա վաղեմության իրադարձությունները, որ հանգեցրին Արցախի ողբերգությանը: Այդ սրացման վտանգն այսօր Հայաստանի վրա է ծանրանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում