
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զիջել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնը:
Անկարայում տեղի ունեցած կուսակցական համագումարում քվեարկության ընթացքում ընդդիմադիր ուժի նոր առաջնորդ է ընտրվել Թուրքիայի խորհրդարանի Մանիսա նահանգի պատգամավոր Օզգյուր Օզելը:
Քըլըչդարօղլուն կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 13 տարի։
Օզելին աջակցում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։