Tuesday, 23 04 2024
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը

Խաղաղության սկզբունքներն ու Երեւանի մտահոգությունները

Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ, Երեւանում Գերմանիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը այդ վտանգի կամ սպառնալիքի մասին բարձրաձայնում է պարբերաբար, միջազգային գործընկերների հետ գրեթե բոլոր հանդիպումներում: Ընդ որում, այդ մտավախության բարձրաձայնունը հանրության համար ամենեւին տարակուսելի չէ, քանի որ Ադրբեջանն իր հավակնոտությունը դրսեւորում է բավականին բաց եւ անկաշկանդ, տարբեր մակարդակներում:

Միեւնույն ժամանակ սակայն, հանրային դիտանկյունից տարակուսելի է այն, որ Հայաստանի վարչապետը հայտարարում է խաղաղության պայմանագրի հիմնական երեք սկզբունքների համաձայնեցված լինելու մասին: Դրանց համաձայնեցված լինելն ու Ադրբեջանի հավակնությունների վերաբերյալ մտավախությունը կարծես թե ամենեւին չեն համադրվում: Սակայն, եթե իրավիճակին փորձենք նայել այդ դիտանկյունից, ապա երկու հանգամանքները կարող են միմյանց հակասել առերեւույթ, իսկ գործնական առումով Հայաստանի մտահոգությունն արտացոլում է խաղաղության պայմանագրի մեկ այլ կարեւոր հանգամանքի հրամայականը՝ պայմանագրի իրագործելիության միջազգային երաշխիք, մեխանիզմ, որը թույլ կտա շոշափելիորեն արձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի լինի զուտ թղթի կտոր, որը գործնականում ոչ մի կերպ չի խանգարի իրավիճակի փոփոխության դեպքում դիմել Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի:

Առանց այդպիսի երաշխիքի խաղաղության պայմանագիրը որեւէ կերպ չի լինի խաղաղությանը ծառայող փաստաթուղթ, այլ կարող է դառնալ նույնիսկ թմրեցնող միջոց: Պաշտոնական Երեւանն ըստ ամենայնի նախընտրում է այդ հանգամանքը ուղիղ տեքստով շոշափելու փոխարեն օրակարգում պահել մտահոգությունների մասին շեշտադրումներով, հաշվի առնելով այն, որ միեւնույն է պայմանագրի իրագործման միջազգային երաշխիքի վերաբերյալ ուղիղ հարցադրումները չեն ստանալու ոչ մի պատասխան, որովհետեւ այսօր գոյություն չունի աշխատող միջազգային եւ ոչ մի երաշխիք կամ մեխանիզմ:

Փոխարենը, ուղիղ մտահոգությունների եւ ռիսկերի վերաբերյալ բարձրաձայնումը մի հանգամանք է, որ կարող է առավել բարձրացնել եւ որոշակիացնել «ունկընդիր» կողմի պատասխանատվությունը՝ որեւէ արձագանքի առումով: Առավել եւս, որ այդ կողմերը այդուհանդերձ բավականին բազմազան են՝ իրենց պատկերացումներով, հետաքրքրություններով եւ մղումներով, ըստ այդմ կարեւոր է դառնում նրանցից յուրաքանչյուրի հետ հարցի քննարկման որոշակի միջավայր ձեւավորելու խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում