Wednesday, 17 04 2024
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն
Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված փոխգնդապետի կոչումն անվավեր է ճանաչվել
Հիմնավորվել է՝ Ծառուկյանի աշխատակիցները աբովյանցու են ծեծել. նախաքննությունն ավարտվել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել
Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանը և Սիրիան կապված են քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. ՀՀ նախագահ
Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են. պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
19:10
Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով
18:40
Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը

Իսրայելը դադարել է Սիրիային հարվածելու մասին նախազգուշացնել Ռուսաստանին. Bloomberg

ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո Իսրայելը դադարեցրել է նախազգուշացնել Ռուսաստանին՝ Սիրիայի տարածքում օբյեկտների վրա հարձակումներից առաջ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Հոկտեմբերի 30-ին իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Հարավային Դարյա նահանգում գտնվող սիրիական ռազմակայանը: Օրեր առաջ Իսրայելը հարված էր հասցրել Սիրիայի հարավում գտնվող խոշոր ռազմակայանի զենքի պահեստին, որտեղ սիրիական ուժերի հետ տեղակայված են իրանցի սպաներ և լիբանանյան «Հըզբոլլահի» զինյալներ: Բազան գտնվում է այն օբյեկտի կողքին, որի վրա ժամանակ առ ժամանակ հայտնվում են ռուսական ռազմական ուժերը։

«Իսրայելն այդ հարվածների մասին Ռուսաստանին չի տեղեկացրել», պնդում են Bloomberg-ի աղբյուրները։

Վերջին տասնամյակում, ինչպես գրում է Bloomberg-ը, Սիրիան դարձել է մարտադաշտ։ ԱՄՆ-ն այնտեղ մոտ 1000 զինծառայող է տեղակայել իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարելու համար, Թուրքիան հյուսիսում պայքարում է քրդական խմբավորումների դեմ, իսկ Իրանն ու Ռուսաստանն օգնում են նախագահ Բաշար Ասադին մնալ իշխանության ղեկին:

Դրա հետ մեկտեղ պարբերաբար հարվածներ է հասցրել Սիրիայի թիրախներին նաև Իսրայելը՝ հիմնականում «Հեզբոլլահի» գրոհայիններին խանգարելու կամ իր հյուսիս-արևելյան սահմանի անվտանգությունն ապահովելու համար: 2015 թվականից ի վեր Ռուսաստանը միացել է սիրիական պատերազմին, երկրները համակարգել են իրենց գործողությունները՝ ապահովելու համար, որ իրենց ուժերը սխալմամբ չհանդիպեն կամ գնդակոծեն միմյանց:

Սակայն, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Մոսկվան ամրապնդել է Իրանի հետ դաշինքը, ինչը սրել է հարաբերությունները Իսրայելի հետ։ Բացի այդ, Իսրայելը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը Մոսկվա:

Իսրայելական կողմից նախազգուշացումների դադարեցումը թերթն անվանում է Իսրայելի քաղաքականության առանցքային տեղաշարժ: Դա, ինչպես գրում է Bloomberg-ը, վատթարացնում է Իսրայելի և Ռուսաստանի առանց այդ էլ բարդ հարաբերությունները:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է լրագրողներին մեկնաբանել նախազգուշացումների վերջին բացակայությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում