Wednesday, 17 04 2024
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն
Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված փոխգնդապետի կոչումն անվավեր է ճանաչվել
Հիմնավորվել է՝ Ծառուկյանի աշխատակիցները աբովյանցու են ծեծել. նախաքննությունն ավարտվել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել
Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանը և Սիրիան կապված են քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. ՀՀ նախագահ
Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են. պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
19:10
Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով
18:40
Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը
Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում
18:30
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին
Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց. Խաչատուրյանը՝ դեսպանին
18:10
Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժանքներ է անցկացրել ԿԺԴՀ-ի սահմանի մոտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Փորձել են մաքսային հսկողությունից թաքցնելով Վրաստանից 67կգ դեղորայք ներկրել

Ֆրանսիայի նախագահը կժամանի՞ Կովկաս

Ղազախստան եւ Ուզբեկստան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է նաեւ Կովկասի մասին՝ Միջին միջանցքի տրամաբանության շրջանակում, որով ըստ նրա պետք է աշխուժացնել էներգակիրների փոխադրումը: Արդեն անդրադարձել եմ, որ Էմանուել Մակրոնի կենտրոնասիական այցի առանցքային հարցը ուրանի ներկրումների խնդիրն է: Ֆրանսիայի համար ոչ թե գազը կամ նավթը, այլ ուրանն է: Ֆրանսիայի նախագահը Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած այցի ընթացքում փաստացի խոսել է մատակարարումների երթուղու մասին, թեեւ առավելապես Միջին միջանցքի ընդհանրական ձեւակերպումով, քանի որ կոնկրետ ուղիների հարցի լուծումը բնականաբար շատ ավելի բարդ ու տարողունակ հարց է:

Անկասկած է միայն, որ դրանք անցնում են Կովկասով, հետեւաբար, եթե Կենտրոնական Ասիայի երկրներ՝ Ղազախստան եւ Ուզբեկստան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահին հաջողվել է կայացնել շատ, թե քիչ կոնկրետ եւ արժեքավոր պայմանավորվածություններ, ապա թերեւս նրա համար «կհասունանա» Կովկաս այցը, արդեն նաեւ մատակարարումների երթուղիների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: 2021 թվականից ի վեր խոսվում է այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը պետք է այցելի Հայաստան: Սակայն, Ֆրանսիայի նախկին դեսպանը Հայաստանում իր հարցազրույցներից մեկում բավականին հստակ նշեց, որ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան, եթե լինի նաեւ Ադրբեջան այցի հնարավորություն:

Անկասկած է, որ Փարիզի համար կենտրոնասիական ուրանի մատակարարումների հարցը կարող է լուծվել Կովկասում փաթեթային պայմանավորվածության շրջանակում, հետեւաբար նաեւ՝ Ադրբեջանի հետ պայմանավորվածության: Սա իհարկե բարդ խնդիր է, եթե հաշվի առնենք այն, որ կա Թուրքիա՝ իր ռազմավարությամբ, որի համար էլ Կովկասը դեպի Կենտրոնական Ասիա ռազմավարական ընթացքի «երթուղի» է: Դրան զուգահեռ, Թուրքիան ռազմավարական հավակնություն ունի նաեւ միջերկրծովյան ռեգիոնի ուղղությամբ, իսկ ամրանալով որպես նոր աշխարհակարգի հեռանկարում յուրօրինակ աշխարհաքաղաքական «ՀԱԲ» կամ խաչմերուկ, Թուրքիան անկասկած արդեն այլ «որակի» ռազմավարական մրցակցություն կթելադրի Եվրոպային, ասել կուզի՝ Ֆրանսիային ու Գերմանիային: Այդ ֆոնին ուշագրավ է «խաղաղության խաչմերուկի» հայաստանյան բարձրաձայնումը, որն ըստ ամենայնի խորհրդանշվում է նաեւ Գրանադայյի «քառակողմ»-ի տրամաբանությունը եվ բացառված չէ, որ «հայկական խաչմերուկը» «խաղաղության խաչմերուկի» է տրանսֆորմացվել հենց Գրանադայի հանրագումարով: Այսօր Հայաստան է ժամանում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում