Wednesday, 28 02 2024
01:00
Վարշավան մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա
00:45
Ուկրաինա զինվորականներ ուղարկելը տարաձայնություններ է առաջացրել Փարիզում
Ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից
Երևան-Փարիզ-Աթենք եռյակ. միավորող շահերը
Հրշեջները մարել են Զովունու գազալցակայանում բռնկված հրդեհը
Սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում փոփոխություններ են կատարվել
Վահագն Խաչատուրյանը Բաղդադում այցելեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդարան
Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն
Մի քանի ամիս ժամանակ է տրված ռուսներին՝ «Զվարթնոցից» հեռանալու համար
Թմրանյութ՝ անվտանգության աշխատողի կոշիկի մեջ
Հունաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը նոր թափ է ստանում
Սումգայիթը եւ Լեռնային Ղարաբաղի «շուրջը»
21:30
Պրահայում մայիսի 30-31-ը տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
«Սա պատմական մեծ նշանակություն ունի». Տասուլասը ոսկե մեդալ հանձնեց Փաշինյանին և հայ ժողովրդին
Պուտին-Ալիև՝ մետաղադրամի երկու երեսը
Ինչ է ստացել Երեւանն Աթենքում՝ Բեռլինից առաջ
Լևոն Քոչարյանի` երկրից չբացակայելու խափանման միջոցը մնաց անփոփոխ
Պիտի փախնե՞մ, էս խափանման միջոցի էությու՞նն ա. չեմ փախնի. Լևոն Քոչարյան
20:20
30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում
20:10
Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է. Միրզոյանը՝ ՄԱԿ ՄԻԽ 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում
Դանակահարված չարենցավանցուն պարեկներն են հասցրել հիվանդանոց
19:40
Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը
19:30
Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր
ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցության հետևողական զարգացման ու տարածաշրջանային գործընթացների հարցեր
Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ներկա է եղել «Քո արվեստը դպրոցում» ծրագրի՝ Վահագն Հայրապետյանի մասնակցությամբ հանդիպմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը, որը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նոյեմբերի 3-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black box) տեղի է ունեցել «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումը: Երևանի 10 դպրոցների շուրջ 100 աշակերտներ հանդիպել են անվանի երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի հետ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով. Վահագն Հայրապետյանը երեխաներին երաժշտական արվեստի վերաբերյալ տեսական գիտելիքներ է փոխանցել, ինչպես նաև հանդես եկել ջազային ստեղծագործությունների կատարումներով: Անվանի երաժիշտը երեխաներից հետաքրքրվել է սիրված և նախընտրելի երաժշտական ժանրերի, ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունների, երաժշտական գործիքների վերաբերյալ իմացության և պատկերացումների մասին: Երեխաները սիրով և հանգամանորեն պատասխանել և իրենց հուզող հարցերն են ուղղել սիրված երաժշտին:

«Մենք արվեստ ստեղծող, գնահատող, արվեստով ապրող ազգ ենք: Գուցե հենց դրա մեջ է նաև մեր ուժն ու զորությունը: Քանի որ ներշնչումը էներգիա և լույս է, մենք այն ստանում և վերադարձնում ենք հենց արվեստի միջոցով: Անկախ այն հանգամանքից, թե ինչ մասնագիտություն կընտրեք, երբեք չանտեսեք ստեղծագործելու ձեր ունակություններն ու շնորհները: Ականջալուր եղեք ձեր հոգու կանչին, ստեղծագործելու և արարելու մղումներին: Ամենևին կարևոր չէ, թե արվեստի որ ճյուղն է ձեզ հոգեհարազատ, կարևորը ձեր ստեղծագործելու ցանկությունն է, ինչին պետք է անպայմանորեն ընթացք տալ, ստեղծել, գնալ երազանքների և նպատակների հետևից: Ամենևին պարտադիր չէ, որ բոլորդ պրոֆեսիոնալ արվեստագետներ դառնաք. այսօր մեզ համար անչափ կարևոր է ունենալ նաև գրագետ հանդիսատես: Դրա համար հաճախակի այցելեք դասական համերգների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, ընթերցեք հետաքրքիր և որակյալ գրքեր»,- հորդորել է երեխաներին Վահագն Հայրապետյանը և պատվիրել՝ երբեք չհանձնվել:

Նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է Վահագն Հայրապետյանին, երեխաներին և ուսուցիչներին: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել անվանի երաժշտին հետաքրքիր և ուսուցողական դասաժամի համար, ինչը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել երեխաների կողմից և անշուշտ խոր հետք կթողնի նրանց գեղագիտական զարգացվածության գործում:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: 2023 թվականի ընթացքում «Քո արվեստը դպրոցում» ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերում: Ծրագրին մասնակցել է 5000 աշակերտ՝ Երևանից և ՀՀ մարզերից:

Վահագն Հայրապետյանը ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինը: 1988 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ կրկին կոմպոզիցիայի բաժին: 1996-2000 թվականներին Նյու Յորքում սովորել է ջազ երաժշտություն՝ մասնակցելով հայտնի երաժիշտ Բարրի Հարրիսի անհատական դասընթացներին:

Հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ ջազմենների հետ՝ Իգոր Բուտման, Դանիիլ Կրամեր, Էլվին Ջոնս, Բարրի Հարրիս և այլն։ Նոր Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ՝ «Love for sale», «Trip to New Orleans», «Bop it up»: 1998-2020 թվականներին եղել է «Armenian Navy Band» խմբի դաշնակահարը։ 2005 թվականին հիմնել է «Կատուներ» երաժշտական հայտնի խումբը։ Վահագն Հայրապետյանը մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է, որոնցից են՝ «Խճճված զուգահեռներ», «Եթե բոլորը», «Շորն ու շորշորը», «Բարի լույս» և այլն:

1989 թվականին Վիլնյուսի ջազ փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի: 2013 թվականին ճանաչվել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգի հաղթող: 2008 թվականին Վահագն Հայրապետյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում