Monday, 04 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսեց նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վաճառքը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին տեղի ունեցած աշխարհի առաջնության բրոնզ մեդալակիր Խորվաթիայի դեմ մրցավեճի համեմատ ֆուտբոլի ֆեդերացիան զգալի բարձրացրել էր տոմսերի գները։ Այս որոշումը զայրույթի լայն ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Փորձելով հիմնավորել այս քայլը ՀՖՖ-ն հանդես էր եկել հայտարարությամբ նշելով, որ գները բարձրացնելով պայքարում է տոսմերը վերավաճառողների և այսպես կոչված սև շուկայի դեմ։ Հոկտեմբերի 20-ի հայտարարության մեջ նշված էր նաև, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ ամենաթանակ տոսմերը արդեն սպառվել են, իսկ ահա ամենաէժան՝ 1000 դրամանոց տոսմերը դեռևս առկա են․ «Իհարկե, դժգոհողների թվում են նաև իրական ֆուտբոլասերներ: Վստահեցնում ենք, որ տոմսային այս քաղաքականությունից չի տուժելու ոչ մի իրական ֆուտբոլասեր՝ հաշվի առնելով, որ ամենից արագ սպառվել են ամենաթանկ տոմսերը, իսկ 1000 դրամանոց տոմսերը, հոկտեմբերի 19-ի դրությամբ, դեռևս առկա էին վաճառքում»։

Ավելին, անդրադառնալով գնային նոր քաղաքականությանը ֆեդերացիան հայտարարության մեջ նշել էր նաև․ «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով, կարելի է վստահաբար պնդել, որ գնային նոր քաղաքականությունն արդարացված է և, ամենայն հավանականությամբ, կիրառելի է լինելու նաև ազգային հավաքականի հաջորդ հանդիպումների համար: Այդուհանդերձ, ՀՖՖ-ն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք հանդիպումների տոմսերի գների հարցը քննարկել ՀՖՖ շահառուների կոմիտեի անդամների հետ, որոնք էլ առաջարկ կներկայացնեն տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ»։ Տոմսերի վաճառքի մեկնարկից արդեն անցել է 18 օր, սակայն դրանք դեռևս սպառված չեն։ Ավելին ՀՖՖ-ի պնդումը, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ սպառվել են ամեաթանակ տոսմերը չի համապատասխանում իրականությանը և ոչ այլ ինչ է քան մանիպուլյատիվ «ֆինտ»։ Մասնավորապես, տոսմերի վաճառքից մի քանի օր անց սպառվեցին ամենաէժան՝ 1000 և 3000 դրամանոց տոսմսերը, մինչդեռ այսօր tickets.ffa.am կայքում առկա են 12000 և 16000 դրամանոց տոսմերը։ Նշենք, որ տոմսերի մի զգալի քանակ ֆեդերացիան է անապահով քաղաքացիների։ Ըստ ՀՖՖ-ի երկրպագուների մի զգալի հատվածի համար համար էլ գործում են զեղչեր։ Հաշվի առնելով տոմսերի սպառման տենդենցը ստացվում է, որ գների բարձրացումը լուրջ հարված է ֆուտբոլասեր հասարակությանը։ Հարկ ենք համարում նշել նաև, որ Հայաստան-Ուելս հանդիպման նկատմամբ կա հետաքրքրություն և ինտրիգ։ Ուելսի հավաքականը հոկտեմբերի 15-ին հաղթելով Խորվաթիային նվեր մատուցեց Հայաստանի ընտրանուն տեսական հնարավորություն տալով պայքարելու Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Հատկանշական է, որ ՀՖՖ-ն տոսմերը վաճառքի հանեց Ուելսի հաղթանակից մեկ օր անց արդեն բարձրացված գներով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը Ռիգայում զիջել էր Լատվիային և կորցրել հնարավորությունը ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։

Կարելի է ենթադրել, որ Ուելսի հաղթանակը նվեր էր նաև ՀՖՖ-ին։ Վստահաբար կարող ենք ասել, որ երկու աընդմեջ պարտությունից և ՀՖՖ-ի տոմսերի գների բարձրացումից հետո երկրպագուն ուղղակի կբոյկոտեր Հայաստան-Ուելս հանդիպումը։ Ավելին, եթե ֆեդերացիան շարունակի գնային այս քաղաքականությունը հաջորդ տարի կայանալիք Ազգերի լիգայի խաղարկությունում «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաները կիսադատարկ կլինեն։ Այո, առաջիկա հանդիպման նախօրեին տոմսերը կսպառվեն, բայց․․․։

Հիշեցնենք, որ խորվաթների դեմ հանդիպման տոսմերն արժեին 1000-10000 հազար դրամ, իսկ հիմա դրանք վաճառվում են 1000-16000 դրամով։ 1000 դրամանոց տոսմերը հյուսիսային և հարավային տրիբունաների ցածր կարգերում են և վաճառվում են քիչ քանակով։ Մեծ հաշվով նշված տրիբունաների տոսմերը թանկացել են երեք անգամ։ Արևելյան տրիբունայի տոմսերը սեպտեմբերին վաճառվում էին 3000-5000 հազար, իսկ այժմ 5-12․000 դրամով։ Արևմտյան տրիբունաների տոմսերն էլ արժեն 10000-16․000 դրամ, մինչդեռ սեպտեմբերին առաջ դրանք վաճառվել էին 8000-10․000 դրամով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում